Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը Հայաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից անձանց՝ նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման համար հաշվառելիս (փոխհատուցումը ստանալու համար դիմելիս) իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները լուծելն է։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին՝ Կառա­վա­րու­թ­յան սահմանած կարգով:

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանվել է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2024 թվականին՝ փոխհատուցում տրամադրելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց: ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 460-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման փոխհատուցման հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք դիմումի հետ միաժամանակ ներկայացնում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցի վկայականը:

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշումը ուժը կորցրած է ճանաչվել և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակ­ցի կարգավիճակ տալու կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում): Որոշման 2-րդ կետի համաձայն՝ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց Հայաստա­նի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված մարտական գործողությունների մաuնակցի և (կամ) երկրապահ կամավորականի կարգավիճակ­նե­րը պահպանվում են: Միաժամանակ, Որոշման պահանջներից ելնելով՝ ձևավորվել է Հայաստանի Հանրապետու­թյան պաշտպանությանը մասնակցած անձանց մար­տական գործողություն­ների մաս­նակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացու­թյուն կայացնող միջգերատեսչական հանձ­նաժողովը:

        Միջգերատեսչական հանձնաժողովի՝ 08.06.2020 թվականին կայացած նիստի եզրակացությամբ, որոշվել է, որ մինչև ՀՀ կառավա­րության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Միջգերատես­չական հանձնաժողովի ձևավորումը՝ մարտական գործողությունների կար­գավիճակ ստացած ան­ձանց դի­մելու դեպ­քում` հիմք ընդունելով համապատասխան գերատես­չական հանձնա­ժողովի կողմից նախկի­նում կայացված որոշումները` նրանց անվամբ տրամադրվի մարտական գործողու­թյուն­ների մաս­նակցի կարգավի­ճա­կը հա­վաստող տեղեկանք, որով նրանք` անհրաժեշտու­թյան դեպ­քում կարող են օգտվել ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնա­կից­ների համար օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից և երաշխիք­ներից: Տվյալ կատեգորիայի անձանց նոր նմուշի վկայական կարող է տրամադրել այն պարագայում, եթե ՀՀ պաշտպանության մարտա­կան գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ ներկայացված փաս­տաթղթերը համապատասխանեն ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1664-Ն որոշմամբ սահմանված կարգի պայմաններին և տվյալ անձի վերաբերյալ Միջ­գերատեսչական հանձնաժողովի կողմից տրվի դրական եզրակա­ցություն:

        Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ավանդների դիմաց փոխհատուցման փոխհատուցման հաշվառման նպատակով ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից լինելու փաստը հաստատող փատաթղթերը:

        Հարկ է նկատի ունենալ, որ Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի  N 141-Ն որոշման հավելվածի 34-րդ կետի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցին պարգևավճար նշանակելու համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող՝ համապատասխան մարմնի տված փաստաթուղթը: 

        1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։ 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հանրապետական բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված մասնակցի վկայականը կամ այդ կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (տեղեկանքը): 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրները կարգավորելն է: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից: Այն ուղղված է ապահովելու համապատասխան սոցիալական խումբը հավաստող փաստաթղթի տեսակի հստակեցումը: 

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

 

 

  • Տևողություն

    15.11.2024 02.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 377

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: