«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—- նոյեմբերի 2024 թվականի N —- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1450-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 5-րդ կետում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբեր» բառերով.
2) հավելվածի 6-րդ կետում՝
ա) «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբեր» բառերով,
բ) «ռեեստրի» բառից հետո ավելացնել «(վարչական ռեգիստր)» բառերը,
գ) «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «Վիճակագրական կոմիտե» բառերը փոխարինել «Արդարադատության նախարարություն» և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Տևողություն
14.11.2024 30.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 353
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: