«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
- Հաստատել՝
1) Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝ 159,399,554.2 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով՝ 159,487,359.7 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 87,805.5 հազ. դրամ։
2) Երևանի 2025 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2025 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2025 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2025 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2025 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2025 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.
8) Որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:
- Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
- առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
- բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
10-րդ օրը:
-
Տևողություն
14.11.2024 29.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
26.11.2024 15:20
Հանրային քննարկումների ընթացքում 2024 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 311
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: