Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմենուհի Սերոբյան 19.11.2024 23:35:34 Արմենուհի Սերոբյան , ուսուցիչ Ես կուզենայի կարծիք հայտնել վերոգրյալի մասին: Այս հարցը կարևոր և տարներ շարունակ լճացած և կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիր է եղել: Մեծ մասը ՝ այդ թվում գործող տնօրեններ, չեն հաղթահարում հարցազրույցի փուլը, քանի որ նախորդ տարիներին զարգացման ծրագիրը ունեցել է ձևական բնույթ: Ես ողջունում եմ տնօրենի ընտրության նոր կարգը, բայց միևնույն ժամանակ պետք է մշակել նաև այլընտրանքային գործիքներ, այլապես կառաջանա հանրակրթական ոլորտի կառավարման լուրջ ճգնաժամ: