Հիշել նախագիծը

ԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՏԱՍՆՎԵՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ և ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՏԱՍՆՎԵՑԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ և ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի» Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 15-րդ հոդվածի  16-րդ մասերի պահանջով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» № 914-Ա որոշման հավելվածով հաստատված 14-րդ կետի միջոցառումն ապահովելու նպատակով:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

  Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսուման և դուալ ուսուցման համակարգի ներդրման  շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող  և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան ուսանողների զբաղվածությունը ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, մինչև տասնութ տարեկան անձանց  գործնական պարապմունքներին ներգրավվելը կարող է խնդրահարույց լինել, եթե բացակայում են համապատասխան վերահսկման մեխանիզմները, գործատուի կողմից պատշաճ անվտանգ պայմանների ապահովումը: Մասնագիտական կրթության և ուսուցման աշխատավարյորւմ կազմակերպումը նույնպես վտանգավոր և անհնարին կլինի վերոնշյալ պայմանների բացակայության պարագայում՝ և գործատուի, և հատկապես ուսանողների համար:

    

  1. Կարգավորման առարկան

       Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվեն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքին համապատասխան մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 101.1-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում  ներգրավելու, ինչպես նաև նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները և իրավահարաբերությունները:     

ՀՀ օրենսդրության նախատեսված  որոշ արգելքների, կրթական գործընթացի շրջանակում երեխաների ներգրավումը ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում  թույլատրելի է միջազգային փաստաթղթերով՝ ապահովելով համապատասխան պաշտպանություն և երաշխիքներ։

Աշխատանքային օրենսգրքում առաջարկված 2024 թ․ մայիսին կատարված փոփոխությունների հիմնական էությունն այն է, որ մի կողմից ստեղծվեն օրենսդրական մեխանիզմներ աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակներում անչափահասին աշխատանքի մեջ ներգրավելու համար, ինչը կրթության կազմակերպման այս ձևի առանձնահատկությունն է և կրթական վերջնարդյունքների ապահովման միակ ճանապարհը, մյուս կողմից՝ ապահովված լինեն անչափահասի առողջության, անվտանգության և բարոյականության պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր։ 

Աշխատանքային օրենսգրքում առաջարկված փոփոխությունները վերախմբագրվել են՝ հաշվի առնելով ՀՀ կոնվենցիոն պարտավորությունները ոլորտում, միջազգային լավագույն փորձը, ԵՄ կարգավորումներն ու անդամ երկրների օրենսդրությունը, ինչպես նաև խնդրո առարկա դրույթների վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպությունից ստացված կարծիքը։

 Ստորև նշված բոլոր փոփոխությունները Կառավարության հանձնարարականով մանրամասն քննարկվել և ամբողջությամբ համաձայնեցվել են  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի ՝ աշխատանքային մի շարք քննարկումների միջոցով։

Հարկ է ի նկատի ունենալ, որ Աշխատանքային օրենսգրքի կարգավորումները նախատեսում է են երեխաների պաշտպանության բավական խիստ երաշխիքներ․

  • Նախ, եթե կրթական ծրագրի որակավորման համապատասխան բնագավառում աշխատանքը օրենսդրությամբ սահմանված է որպես ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար, կամ մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող, ապա հստակ ընդգծվում է, որ երեխայի ներգրավումը նման աշխատանքներում կարող է տեղի ունենալ միայն  բացառիկ դեպքերում,  եթե աշխատանքը պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով, անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության  վերջնարդյունքներն ապահովելու համար և արգելված չէ բժշկական եզրակացությամբ:
  • գործնական աշխատանքային ուսուցման մեջ կարող է ներգրավվել միայն 16-18 տարեկան աշկերտը,
  • Պետք է ապահովված լինեն անչափահասի առողջության, անվտանգության և բարոյականության պահպանման համապատասխան պայմաններ և անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև գործատուի կողմից նախապես տրամադրվել են հնարավոր ռիսկերի, անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, անց է կացվել ուսուցում և հրահանգավորում։
  • Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող անձի չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։
  • Մինչև գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպումը ուսանողը անցնում է բժշկական զննություն։
  • տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 14 ժամից։
  • Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով ուսումնառող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել աշխատանքի մասնագիտական ուսումնական հաստատությունում դասերին անմիջապես նախորդող օրը՝ ժամը 20։00-ից հետո, եթե դասերը սկսվում են ժամը 9։00-ից շուտ։

Որպես հավելյալ երաշխիք Աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածում միաժամանակ նախատեսվել է, որ Կառավարությունը սահմանում է մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց նշվեծ աշխատանքներում ներգրավելու, նրանց  առողջության, անվտանգության և բարոյականության պահպանման պայմաններն ու վերահսկողության կարգը։

Նախգծում տեղ գտած դրույնթերի համար հիմք են ընդունվել ԵՄ համապատասխան դիրեկտիվը՝ Council Directive 94/33/EC of 22 June 1994 on the protection of young people at work, ինչպես նաև Գերմանիայի համապատասխան օրենքը (երեխայի կողմից առանձին տեսակների աշխատանքի կարգավորման վերաբերյալ,  Եվրոպական սոցիալական խարտիայի և այլն։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

      5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի № 1 հավելվածի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի զբաղունակության բարելավում» բաժնի 13.2 կետի պահանջից «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով աշխատանքի վրա հիմնված ուսուցման և դուալ ուսուցման համակարգի ներդրում», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՕ-441-Ն 81-րդ մասի 3-րդ կետի ժդ. ենթակետը

 

 

   

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

   Հայաստանի Հանրապետության կառավարության ««Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի առաջանում:

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն բացակայության մասին

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ««Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 

 

  • Քննարկվել է

    07.11.2024 - 23.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 370

Տպել

Առաջարկներ`

Արմենուհի Սերոբյան

17.11.2024

Արմենուհի Սերոբյան , մանկավարժ Կարծում եմ,որ չափազանց հրատապ և կարևոր է այս նախագիծը, որով հստակ սահմանվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց (այսուհետ՝ աշկերտ)՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում (այսուհետ՝ սույն կարգով նախատեսված աշխատանք) ներգրավելու, ինչպես նաև նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու վերաբերյալ: Կարծում եմ օրենքի հստակ ամրագրումը կստիպի գործատուներին հաշվի առնել բոլոր նշված գործոնները 16-18 տարեկան աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելիս և այդ տարիքային խմբին որպես ավելի շատ պետք է խրախուսել աշխատանքային ավելի գրավիչ պայմաններով, այլ ոչ թե շահագործել որպես ավելի թույլ և անպաշտպան օղակ

Տեսնել ավելին