«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է <Շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերն ու դրանց կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N879-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման/ընդունման և <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասությունների ապահովման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս զուգահեռաբար գործում են նույնաբովանդակ 2 իրավական ակտեր, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի <Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին> N879-Ն որոշումը և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի <Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին> N41-Ն հրամանը:
Ակնհայտ է, որ նշվածը հակասում է <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի հիմնական դրույթներին, ինչը բացառելու համար Կոմիտեն նախաձեռնել է նույնաբովանդակ իրավական ակտերից մեկի՝ տվյալ պարագայում տարիների վաղեմություն և ավելի նվազ իրավաբանական ուժ ունեցող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի <Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին> N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագծի մշակում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է՝ կիրառել նույնաբովանդակ, սակայն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող և ներկայումս արդիականացված նորմատիվ իրավական ակտ, որը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10, 1-ին կետի 10-րդ ենթակետ
Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է նույնաբովանդակ , սակայն տարբեր իրավաբանական ուժ ունեցող ակտերից մեկի՝ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտի բացառում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:
«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:
«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:
-
Քննարկվել է
06.11.2024 - 21.11.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 389
Տպել