«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N155-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
23 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը ՀՀ կառավարության 01․02․2024թ․ N155-Ն որոշման պահանջների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքով սահմանվում են նոր կարգավորումներ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման, այդ գումարների հաշվին պարտավորությունների մարման հետ կապված: 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքով փոփոխություն է կատարվել 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքում` նախատեսելով, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հաշվառվելու են որպես ռիսկային փոխհատուցվող գումարներ:
Նշված փոփոխությամբ պայմանավորված առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 01․02․2024թ․ N155-Ն որոշման մեջ:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ և 2-րդ կետի 2-րդ ենթակետերի խմբագրությունները համապատասխանեցնել 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 2-րդ հոդվածով կատարված փոփոխությանը, որին համապատասխան մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հաշվառվելու են որպես ռիսկային փոխհատուցվող գումարներ։
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 01․02․2024թ․ N155-Ն որոշման պահանջների համապատասխանեցնումն է օրենսգրքով սահմանված պահանջներին:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 3-րդ նպատակի` «Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում», 3.1.1 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն` սահմանելով անձնական հաշվի քարտերում պարտավորությունների և դեբետային գումարների մարման առաջնահերթությունները: Նշված միջոցառման կատարմանն ուղղված գործողությունների մասով նախատեսված է օրենսդրության փոփոխությունների մշակում և սահմանում (3.1.1 միջոցառման «գ» ենթակետ):
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով նաև նշված միջոցառման շրջանակում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-101-Ն և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-102-Ն օրենքների դրույթների կիրարկման ապահովման համար ՀՀ վարչապետի 11.05.2023թ. N504-Ա որոշման հավելվածի 1-ին կետով սահմանված միջոցառումը:
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
7․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
8․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում մինչև 2025թ. հունվարի 1-ը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշների հստակեցումն է:
-
Քննարկվել է
04.11.2024 - 19.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 758
Տպել