«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).
«Թափոնների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների պարկի թարմացման, տրանսպորտային միջոցների հետագա օգտահանման համար ֆինանսական միջոցների ապահովմամբ և երթևեկության անվտանգության մակարդակի բարձացմամբ։
2․ Առկա իրավիճակը
Հանրապետությունում ներկայումս չի գործում այլ երկրներում կիրառվող օգտահանման վճարի համակարգը, ինչը ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված հարկատեսակ է, որը պետք է վճարեն տրանսպորտային միջոցներ ներմուծողները և արտադրողները՝ տրանսպորտային միջոցի հետագա օգտահանումն ապահովելու համար:
Տրանսպորտային միջոցների համար նախատեսված օգտահանման վճարի համակարգի բացակայության արդյունքում հանրապետության տարածք ներմուծվում են մեծ քանակով էժանագին, հին տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում էկոլոգիական բարձր դասի համար սահմանված պահանջներին և արտանետումների պատճառով մեծ վնաս են հասցնում օդի աղտոտվածությանը։
- Կարգավորման նպատակը.
Օգտահանման վճարը միանվագ վճար է, որը վճարվում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար միայն մեկ անգամ: Օգտահանման վճարը նախատեսված է բոլոր բնապահպանական չափանիշներին համապատասխան մեքենան ոչնչացնելու, օգտահանելու համար: Այս չափանիշներին համապատասխանությունն ապահովում է շրջակա միջավայրի, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության պահպանումը:
4.Կարգավորման առարկան
Օգտահանման վճարի համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենսդրական դաշտ։ Այդ նպատակով լրացում է կատարվում «Թափոնների մասին» օրենքում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետություն ներկրվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ավտոտրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և նրանց կցորդների համար օգտահանման վճարի պահանջ, սահմանվում են օգտահանման վճար վճարողները և օգտահանման վճարի չափի, գանձման առանձնահատկությունները։ Միաժամանակ համապատասխանաբար փոփոխություններ են կատարվում Հարկային օրենսգրքում՝ բնապահպանական նպատակներով նախատեսված կրկնակի հարկումը բացառելու համար։ Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո կմշակվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերը։
- 5. Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տրանսպորտային պարկի թարմացում, հին, անսարք մեքենաների թվի նվազում, բնապահպանական իրավիճակի բարելավում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
7․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Միջոցառումը բխումի է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի 40-րդ կետի կատարումից:
9․ Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժշետություն կառաջանա մշակել ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր։
-
Քննարկվել է
01.11.2024 - 18.11.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 538
Տպել