ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Խնդրի սահմանումը և առկա իրավիճակը
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար սահմանվել է պետական տուրք։ Հարկ ենք համարում նշել, որ նախքան նշված օրենքի ընդունումը՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություններ մատուցելու համար պետական տուրք սահմանված չի եղել (սահմանված է եղել ընդամենը մեկ ծառայության համար, այն էլ՝ «սիմվոլիկ»)։
Ընդ որում Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ գործող շահառուների կողմից սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 20․4-րդ հոդվածով նախատեսված տարեկան տուրքի վճարումը սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա համար վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա մինչև մայիսի 1-ը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝ օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև օրենքով սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։
- Կարգավորման նպատակները և ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվում է ապահովել «Պետական տուրքի մասին» օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար սահմանված օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունների պատշաճ կատարումը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի մշակումը չի բխում է ռազմավարական որևէ փաստաթղթից:
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
31.10.2024 - 16.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 490
Տպել