02.11.2024
Նախագծի մեսիջ․ 300 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող և անհամեմատ ավելի շատ հարկ վճարողը թոշակի անցնելիս պետք է ստանա ամսեկան 75 հազար դրամ աշխատավարձ ստացողի կենսաթոշակից առանձնապես չտարբերվող կենսաթոշակ)
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝
«ա. 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 300 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 15 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 300 000 դրամը.»։
«ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 3 600 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 180 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 3 600 000 դրամը.»։
«ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 300 000 դրամը,
բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 15 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 300 000 դրամը,
գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսի և 15 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը.»։
«ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 3 600 000 դրամը
բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 180 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 3 600 000 դրամը,
գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսի և 180 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 3 600 000 դրամը:»։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «25000» թիվը փոխարինել «15000» թվով, իսկ 2-րդ կետում «300 000» թիվը փոխարինել «180 000» թվով, 4-րդ մասում «25000» թիվը փոխարինել «15000» թվով, իսկ «300 000» թիվը փոխարինել «180 000» թվով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Վահագն Խաչատուրյան նախագահ
Քննարկվել է
31.10.2024 - 15.11.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական
Դիտումներ` 4086
Տպել02.11.2024
Նախագծի մեսիջ․ 300 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող և անհամեմատ ավելի շատ հարկ վճարողը թոշակի անցնելիս պետք է ստանա ամսեկան 75 հազար դրամ աշխատավարձ ստացողի կենսաթոշակից առանձնապես չտարբերվող կենսաթոշակ)