Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածի՝

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նրա՝ հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) ստացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ նա հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:»,

  • 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին մասով.

«4.1. Հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված կարգով ստանալուց հետո՝ մինչև մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային,  Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ բնակության նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից  հետո՝ վեցամսյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնելու դեպքում։ Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո սույն մասում նշված նպաստի գումարը նշանակվում և վճարվում է ժառանգության վկայագրի հիման վրա։»։

 

Հոդված 2.  Օրենքի 23.2-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադերել հետևյալ խմբագրությամբ․

«1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին), իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակվում է (անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով՝

«1.1. Անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի համաձայն։»,

  • 2-րդ մասում «Չաշխատող անձին» բառերը փոխարինել «Սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում» բառերով, իսկ «չաշխատող անձին» բառերը հանել։
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Չաշխատող անձին, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հիմք են հանդիսանում՝

1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ,

2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չաշխատող անձ հանդիսանալու վերաբերյալ,

3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում ունենալու վերաբերյալ,

4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները,

5) Կառավարության սահմանած դեպքերում՝ ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը։»,

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տարածքային կենտրոնը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում մերժում է մայրության նպաստ նշանակելու դիմումը, եթե՝

  • դիմողը չի հանդիսանում սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված՝ մահացողի ընտանիքի անդամը, կամ
  • դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ
  • մահացած անձը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ չի ունեցել մայրության նպաստի իրավունք, կամ
  • մահացած անձի տվյալները չեն ստացվել սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում, կամ
  • չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում։»,
  • 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ մասերով՝

«4.1. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստը նշանակելու և վճարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է այն անձին, ում անվամբ մայրության նպաստի գումարը փոխանցվել է բանկ։

4.2. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստը մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը մերժելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է դիմումը ներկայացնող անձին՝ նշելով մերժման հիմքը։»։ 

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրը 2025 թվականի հուլիսի 1-ն է կամ դրանից հետո։ 

Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

 

 

 

  • Քննարկվել է

    31.10.2024 - 15.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 429

Տպել