ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների համաձայն` տեղական տուրքերը և վճարները համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
2025 թվականի համար Հրազդան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների հիման վրա։
Հրազդան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանված են օրենքով նախատեսված չափերով:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը և վճարները: Հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Քանի որ, տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Տևողություն
29.10.2024 04.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզ Հրազդանի համայնքապետարան
Դիտումներ` 356
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: