Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի՝

Տաշիր համայնքի  ավագանին որոշում է.

 1.Սահմանել Տաշիր համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը՝

1)Տաշիր  քաղաքի և  Տաշիր համայնքի վարչական բնակավայրերի  տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-ն.

2) Տաշիր  քաղաքի և  Տաշիր համայնքի վարչական բնակավայրերի  տարածքներից դուրս գտնվող տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 24:00-ից մինչև 7:00-ն:

2.Սույն որոշման իմաստով առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողությունները հասկացվում են ցանկացած գործողություն, որը աղմուկ է առաջացնում և խանգարում է քաղաքացիների լիակատար հանգստությունը, ներառյալ անձնական գործողությունները, մեխանիկական միջոցների և տեխնիկական միջոցների գործողությունները, այդ թվում՝ հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    28.10.2024 - 12.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 369

Տպել