Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 318-ն որոշումն ընդունվել է դեռևս 2004թ-ին և վերջին քսան տարիների ընթացքում կրել է բազմաթիվ խմբագրական փոփոխություններ։ Ի սկզբանե, այն իր մեջ ներառել է ժամանակագրական փոփոխություններ, որոնք բնորոշ են եղել պետական բյուջեի՝ տվյալ ժամանակահատվածին բնորոշ սահմանափակումներին և ԱՆ կողմից իրականացվող ծրագրերին։

2024 թվականի հունվար ամսից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքի կիրառումը։ Չնայած նոր մեխանիզմի ներդրման արդյունքում 2024թ-ի առաջին կիսամյակում նկատվեց շահառուների դիմելիության աճ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած, ինչի արդյունքում բժշկական կազմակերպությունների կողմից փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առաջացան պարտքեր, սակայն հետագայում Կառավարության կողմից թույլ տրվեց իրականացնել միջծրագրային վերաբաշխումներ, ինչի արդյունքում արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են ընդամենը 0.2%։ Նոր մեխանիզմի կիրառումը նպաստել է ոչ միայն դիմելիության օբյեկտիվ ցուցանիշների արձանագրմանը, այլ նաև դրանով պայմանավորված ուղեգրումների, հերթագրման համակարգերի փոփոխությունների անհրաժեշտություն են առաջ բերել, ինչը կնպաստի առանց պայմանագրային գումարի սահմանափակման ֆինանսավորման մեխանիզմի ինստիտուցիոնալ կայացմանը, հաշվի առնելով նաև, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում գործելու է նմանատիպ մեխանիզմ։ Իրականացվող փոփոխությունները զուգակցվում են նաև պետական պատվերի տեղադրման կարգի փոփոխության անհրաժեշտության հետ։ Հաշվի առնելով, որ բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքվում են հրապարակային օֆերտայի հիման վրա վերջիններիս կողմից ներկայացված դիմումների համաձայն, պետք է կիրառվի բժշկական կազմակերպությունների մրցակցային մեխանիզմ։ Բացի դա, նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունները պայմանագրին միանալիս պետք է հավաստեն, որ կապահովեն պայմանագրով սահմանված որկավորման նվազագույն պայմանները, որոնք կերաշխավորեն պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ ստացող ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջականության և որակի համապատասխան մակարդակ։

Առաջարկվող փոփոխությունը նաև ենթադրում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ իրականացնել՝ հստակեցնել շահառուների ցանկերը, նրանց հասանելի բժշկական ծառայությունների ծավալները, բացառությունները։

Սույն որոշմամբ հաստատվում է Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման և փոխհատուցման կարգը, բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մատուցվող ծառայությունների գների հաստատման, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման, բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգերը։ Բացի նշվածից որոշման նախագծի N 1 հավելվածի 25-րդ կետում շահառուների նոր խումբ է ավելացել՝ հաշվի առնելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը։

 

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները:

3. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումով հստակեցվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման և փոխհատուցման սկզբունքները, պետական պատվերի տեղադրման և տրամադրման գործընթացը, ծառայությունների ծավալը, հերթագրման և ուղեգրման կարգը։

 

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    28.10.2024 - 12.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 803

Տպել