Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի՝ համայնքի ավագանին  սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները:

 .   Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշվի առնելով գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերը և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալը:

      Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Համայնքի  ավագանու  որոշումը  ենթաօրենսդրական  նոմատիվային  բյութի  իրավական  ակտ  է:
«Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի  2-րդ  հոդվածը  սահմանում  է՝
1)  նորմատիվ  իրավական  ակտ`  Հայաստանի  Հանրապետության  ժողովրդի,  ինչպես  նաև  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  կամ  պաշտոնատար  անձանց  ընդունած  գրավոր  իրավական  ակտ,  որը  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով անձանց  համար.
3)  ենթաօրենսդրական  նորմատիվ  իրավական  ակտ`  Սահմանադրության  և  օրենքների  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  լինելու  դեպքում  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  ընդունած  նորմատիվ  իրավական  ակտ.։
Հայամայնքի  ավագանին  Սահմանադրության  և  «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ   օրենքի  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  է  որպես  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմին  ընդունել  նորմատիվ  իրավական  ակտ։  Այն  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով  անձանց  համար

 

 

  • Քննարկվել է

    28.10.2024 - 12.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 316

Տպել