Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«___» «__________________» 2024 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 3 հավելվածի (այսուհետ՝ հավելված)՝
- 1-ին կետի 2-րդ ենթակետում՝
ա. «hptt://շմն․հայ» բառերը փոխարինել «http://env.am» բառերով,
բ. «ընթացքում» բառից հետո «ծանուցում է» բառը փոխարինել «ծանուցվում է» բառով.
- 4-րդ կետում «տարածքը տնօրինողի» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության» բառերով․
- 4-րդ կետի 3)-րդ ենթակետում «համաձայն N 3 ձևի» բառերը փոխարինել «համաձայն N 3 և N 4 ձևերի» բառերով.
- 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից ներկայացված Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարի լիազոր մարմինը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացն սկսելու մասին զանգվածային լրատվության միջոցներով ծանուցում է հասարակությանը և տեղադրում իր պաշտոնական կայքէջում «http://env.am»
- 14-րդ կետում «http://շմն.հայ» բառերը փոխարինել «http://env.am» բառերով․
- 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) ձկնորսների քանակը, անձնագրային տվյալները և նրանց հետ ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրերը:».
- 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Լիազոր մարմինը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի օգտագործման առավելագույն չափաքանակները սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:».
- 10-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավել չափաքանակներ,» բառերը․
- 13-րդ կետում՝
ա. «մարմինը» բառից հետո լրացնել «պայմանագիրը կնքելուց հետո» բառերով,
բ. «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով․
գ. «տնօրինողին» բառից հետո լրացնել «և էկոպարեկային ծառայությանը։» բառերով։
- Ձև N 1-ի ծանոթություն մասից հանել «ձկնորսների քանակը» բառերը.
- Ձև N 2-ի`
ա. 2.2.3-րդ կետում «N_____ Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տարածքը տնօրինողի» բառերը փոխարինել «N1667-Ն որոշման 3-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված էկոպարեկային ծառայության» բառերով․
բ. 2.4․6-րդ կետում «տարածքը տնօրինողի» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության» բառերով․
գ. 7.1-ին կետում « հավասարազոր» բառը փոխարինել «հավասար» բառով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
Ձև 4
Փաստաթղթի համարը
«xx yy zzzz»1
ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ
ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Որսի ժամկետ Որսի ժամկետ |
Անցակետի համար |
Որսի տեսակ և քաշ (կգ) |
Պայմանագրի համար և կազմակերպություն |
Ձկնորսի տվյալներ (Ա.Ա.Հ) և ստորագրություն |
|
|
|
|
|
Կազմող՝ ________________________________________________________________
Ա.Ա.Հ, պաշտոնը, ստորագրություն, կնիք
« » ___________ 202 թ.
1 Արդյունագործական որսի ուղեկցող փաստաթղղի համարը կազմվում է` արդյունագործական որսը իրականացված տարեթվի վերջին երկու նիշերը (xx), անցակետի համարը (yy), փաստաթղթի հերթական համարը (zzzz)
Փփաստաթղթի համարը
«xx yy zzzz»1
ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ
ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Որսի ժամկետ Որսի ժամկետ |
Անցակետի համար |
Որսի տեսակ և քաշ (կգ) |
Պայմանագրի համար և կազմակերպություն |
Ձկնորսի տվյալներ (Ա.Ա.Հ) և ստորագրություն |
|
|
|
|
|
Կազմող՝ ________________________________________________________________
Ա.Ա.Հ, պաշտոնը, ստորագրություն, կնիք
« » ___________ 202 թ.
1 Արդյունագործական որսի ուղեկցող փաստաթղղի համարը կազմվում է` արդյունագործական որսը իրականացված տարեթվի վերջին երկու նիշերը (xx), անցակետի համարը (yy), փաստաթղթի հերթական համարը (zzzz)
-
Քննարկվել է
28.10.2024 - 14.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 878
Տպել