Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ հասարակության և պետության
հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման,
մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարները
հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված
կազմակերպությանը` որպես աջակցություն տրամադրվում է հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին
որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Որն
արդյունավետ չէ և հաճախ բերում է նրան, որ հանգուցյալի հարազատները լիովին իրազեկված չեն լինում
գործընթացի ժամանակացույցին և հաճախ դիմում են խնդրանքով արդեն իսկ նշյալ կարգով սահմանված ժամկետները
անցնելուց հետո՝ ինչն իր հերթին առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ:
Ելնելով վերոգրյալից և 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ
Հարությունյանի 02/11.3/29001-2024 հանձնարարականի անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, համաձայն
որի գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից
լիազորված կազմակերպությանը պայմանավորված լինի հանձնաժողովի ստեղծման փաստով, ոչ թե հանձնաժողովի
կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց այդ օգնության
տրամադրումը պահանջում է հանձնաժողովի կողմից լրացուցիչ որոշման ընդունմամբ։ Սա հանգեցնում է գործընթացի
անհարկի ձգձգման, ինչպես նաև գործընթացի ժամանակացույցի հարազատների լիովին իրազեկված չլինելու
հանգամանքը առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Որոշման նախագիծը ենթադրում է օգնության տրամադրման մեխանիզմի փոփոխություն։ Նոր խմբագրությամբ
նախատեսվում է, որ գերեզմանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար
ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:
Այսպիսով, հանձնաժողովի ստեղծման փաստը կդառնա օգնության տրամադրման միակ հիմքը, և լրացուցիչ որոշում չի
պահանջվի:
2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նշյալ փոփոխությունը կբերի տվյալ գործընթացի առավել կանոնակարգմանը և դրա հետ կապված հետագա
գործառույթների դյուրացմանը ընթացակարգի պարզեցմանը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության մասնագետների կողմից:
4. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չկա
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Չկա
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում
և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
23.10.2024 - 07.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 474
Տպել