Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1414-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված է. «2) որոշմամբ սահմանված հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի.»: Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի ինկորպորացիայի արդյունքում առաջացել է իմաստային անհամապատասխանություն։
Հարկ է նշել, որ Որոշման ընդունման նպատակը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ձևավորմամբ, և որոշ գործառույթներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը փոխանցելու օբյեկտիվ իրավական անհրաժեշտությամբ։
Հետևաբար, Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում տեղի է ունեցել տեխնիկական բնույթի վրիպակ։
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ առկա վրիպակը շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն՝ «նախարարության պետի» բառերը փոխարինելով «նախարարի» բառով:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում «նախարարության պետի» բառերը փոխարինել «նախարարի» բառով, որի արդյունքում տեխնիկական բնույթի վրիպակը կշտկվի։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների նվազեցումներ և ավելացումներ չեն նախատեսվում:
6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:
7․ Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-ն որոշման մեջ առկա վրիպակը շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն՝ «նախարարության պետի» բառերը փոխարինելով «նախարարի» բառով:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
23.10.2024 - 08.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 541
Տպել