Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, 

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

  1. Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն՝

Եկամուտների մասով – 2467691.8 (հազ. դրամ)/վարչական բյուջե/

Եկամուտների մասով – 1820336.2(հազ. դրամ)/ֆոնդային բյուջե

Պահուստային ֆոնդ – 400,000 (հազ. դրամ)

Ծախսերի մասով – 2471211.8 (հազ. դրամ) /վարչական բյուջե /

Ծախսերի մասով – 2146696.3 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/

Պակասուրդ – 329879.5 (հազ. դրամ)

  1. Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։

3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։

  1. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։

5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։

  1. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
  2. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
  3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
  4. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

11.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն   որոշումը և «Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31․05․2024թ-ի N 63- Ն որոշումը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    30.10.2024 - 15.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 262

Տպել