Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեակատարողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը:

Նույն օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայությունը կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը,

Կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշմամբ հաստատվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, որն ուղղված է քրեակատարողական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված՝ կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների ամբողջության ապահովմանը։ Այնինչ կանոնակարգով կարգավորված չեն ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և օրենսդրությամբ սահմանված դեպքերում կալանավորվածներին փոխադրելու, ուղեկցելու հետ կապված հարաբերությունները:

Նշված հարաբերությունները որոշակի չափով կարգավորումներ են ստացել Արդարադատության նախարարի՝ «Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» (2009թ. 311-Ն, հավելված 12) և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին (2011թ. 195-Ն) համապատասխան հրամաններում:

Սակայն քրեակատարողական ծառայության ուղեկցումների գործառույթ իրականացնող ստորաբաժանումները ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներ իրականացնելիս որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվում պետական այլ մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ, ուստի, անհրաժեշտություն է ծագել առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանելու Կառավարության որոշմամբ հաստատման ենթակա քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգում:

 

2Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես նաև ակնկալվում է Քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումների առնչությամբ ծագող հարաբերությունների վերաբերյալ առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանել:

 

3 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 26.12.2019թ. թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից (22-րդ գործողություն):

  • Քննարկվել է

    22.10.2024 - 06.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 421

Տպել