Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-- ---------- 2024 թվականի №----Ն
քաղ. Երևան

703-713 ՄՀՑ ԵՎ 758-768 ՄՀՑ, 2300-2400ՄՀՑ, 2540-2570 ՄՀՑ ԵՎ 2660-2690 ՄՀՑ, 3600-3800 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետը, 10-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N486Ն որոշումը՝  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ՝
  • 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2350ՄՀց, 2350-2400ՄՀց, 2540-2550ՄՀց և 2660-2670ՄՀց, 2550-2560ՄՀց և 2670-2680ՄՀց, 2560-2570ՄՀց և 2680-2690ՄՀց, 3600-3650ՄՀց, 3650-3700ՄՀց, 3700-3750ՄՀց, 3750-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                                     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

      ք. Երևան

   -- ---------- 2024 թ.

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2024 թվականի -------- ---ի
N--- -Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

703-713 ՄՀՑ ԵՎ 758-768 ՄՀՑ, 2300-2400ՄՀՑ, 2540-2570 ՄՀՑ ԵՎ 2660-2690 ՄՀՑ, 3600-3800 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. Սույն կանոնները կանոնակարգում են 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։
  2. Մրցույթը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N486-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնների (այսուհետ Մրցույթի կանոններ)՝ ՀԾԿՀ-ի 2024 թվականի ------ ---ի N----Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից, որը գործում է նույն որոշմամբ սահմանված աշխատակարգի համաձայն։
  3. Սույն կանոնների 1-ին կետում նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթները (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպվում և անցկացվում են փուլային եղանակով՝ ըստ հետևյալ ռադիոհաճախականությունների հատվածների (լոտերի).
    • 703-713ՄՀց և 758-768ՄՀց,
    • 2300-2350ՄՀց,
    • 2350-2400ՄՀց,
    • 2540-2550ՄՀց և 2660-2670ՄՀց,
    • 2550-2560ՄՀց և 2670-2680ՄՀց,
    • 2560-2570ՄՀց և 2680-2690ՄՀց,
    • 3600-3650ՄՀց,
    • 3650-3700ՄՀց,
    • 3700-3750ՄՀց,
    • 3750-3800ՄՀց։
  4. Սույն կանոնների 3-րդ կետի 1-10-րդ ենթակետերում նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթներից յուրաքանչյուրի դեպքում՝ 1ՄՀց ռադիոհաճախականությունների համար նվազագույն գումարը կազմում է 25 000 000 (քսանհինգ միլիոն) Հայատանի Հանրապետության դրամ, որը ներառում է օրենքով սահմանված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման պարտադիր վճարները։
  5. Մրցույթի հրապարակման օրը մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է ՀԾԿՀ-ի՝ psrc.am և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում։
  6. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման պահից 30 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձը հայտ է ներկայացնում հանձնաժողով: Հայտը պետք է պարունակի՝

1) սույն կանոնների 4-րդ կետի համաձայն հաշվարկված գումարի քսան տոկոսի չափով երաշխիք՝ համաձայն սույն կանոնների N1 հավելվածի.

  • Հիմնավորումներ.

ա. առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի կողմից (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում շարժական լայնաշերտ կապի ցանցերի շահագործման փորձի վերաբերյալ.  

բ.  վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) էլեկտրոնային հաղորդակցության (հեռահաղորդակցության) բնագավառում առնվազն տարեկան միջինը 20 000 000 000 (քսան միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարի չափով շրջանառության վերաբերյալ,

  • օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ սեփականատերերի, ինչպես նաև այդ անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձանց մասին ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև հավաստում՝ նշված անձանց կողմից այլ իրավազորության ներքո իրենց պարտավորությունների էական խախտում չունենալու վերաբերյալ:
  • տեղեկություններ ներդրվող տեխնոլոգիայի և սարքավորումների վերաբերյալ։
  1. Մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց նախաորակավորումը, նախաորակավորված անձանց ցանկի հրապարակումը, նախաորակավորված անձանց կողմից հայտ-առաջարկի ներկայացումը, մրցույթի արդյունքների ամփոփումը և ՀԾԿՀ-ին ներկայացնումը, ՀԾԿՀ-ի կողմից հաղթողի ընտրության մասին նախնական որոշման ընդունումը, դրա բողոքարկումը, վերջնական թույլտվության տրամադրումը, մրցույթն ավարտված կամ չկայացած համարվելն իրականացվում են Մրցույթի կանոնների համաձայն։ Ընդ որում, հայտատուների նախաորակավորման իրականացումը ներառում է նաև ազգային անվտանգության և պետական շահի վրա ազդեցության գնահատումը։
  2. Նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար Մրցույթի կանոններով սահմանված ժամկետում ՀԾԿՀ-ն համապատասխան հիմնավորումներով տեղեկացնում է նախաորակավորում չանցած անձանց։
  3. Մրցութային փաթեթը ձեռք բերելու համար նախաորակավորված անձը նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար Մրցույթի կանոններով սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ օրվա ընթացքում կատարում է 5 000 000 (հինգ միլիոն) Հայատանի Հանրապետության դրամ գումարի չափով վճարում՝ 900008080013 գանձապետական հաշվեհամարին և դիմում է ՀԾԿՀ-ին՝ ստանալու մրցութային փաթեթը՝ դիմումին կցելով սույն կետով նախատեսված վճարումը հավաստող փաստաթուղթը։
  4. ՀԾԿՀ-ն նախաորակավորված անձի դիմումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում վերջինիս տրամադրում է մրցութային փաթեթը, որը ներառում է տվյալ մրցույթի համար սույն կանոնների NN2-3-րդ հավելվածներով սահմանված համապատասխան թույլտվության ձևերը։
  5. Վերջնական թույլտվության տրամադրումից հետո մեկ բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթում առաջարկված գումարը փոխանցում է 900008080013 գանձապետական հաշվեհամարին:
  6. Վերջնական թույլտվություն ստացած անձի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու կամ մասնակի վճարելու դեպքում ՀԾԿՀ-ն ստանում է սույն կանոնների 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված երաշխիքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու անվիճելի և անառարկելի իրավունք:
  7. Վերջնական թույլտվություն ստացած անձի կողմից իր հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում հանձնաժողովի առաջարկի հիման վրա, ՀԾԿՀ-ն հաղթող է ճանաչում հաջորդ ամենաբարձր հայտ-առաջարկ ներկայացրած նախաորակավորված անձին՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով վերջնական թույլտվությունը: Սույն կետում նշված դեպքում կողմերը ղեկավարվում են Մրցույթի կանոնների 15-17-րդ և սույն կանոնների 12-րդ կետերով։
  8. Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձը պարտավոր է օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները։

 

  • Քննարկվել է

    21.10.2024 - 06.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 448

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ