Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝  «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես` «Բուսաբուծության աջակցության ծրագիր հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024թ. մարտի 14-ի N 384-Լ որոշման շրջանակներում Սևան համայնքին  տրամադրված 9948.1,2 հազ. դրամ  և ՀՀ կառավարության 2021թ 15 հուլիսի 1169-Ն որոշմամբ ՆՈՒՀ երում՝ զինծառայողների, մարտական գործողությունների մասնակցած անձանց երեխաների ծախսերի փոխհատուցման 7066,4 հազ. դրամ գումարների ներառմամբ։

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

  1. 1. «Այլ եկամուտներ» հոդվածը ավելացնել 9948,1 հազ. դրամով և հաստատել 10188,1 հազ. դրամ։
  2. 2. «Պետական բյուջեից տրվող այլ ընթացիկ դոտացիաներ ՆՈՒՀ» հոդվածը հաստատել 7066,4 հազ. դրամ։

 

  ԾԱԽՍԵՐ

1.Գյուղատնտեսության ծախսեր /բաժին 04, խումբ 2, դաս 1/,  հոդված 4729 /այլ նպաստներ / ՝ հաստատել տարեկան 9948,1 հ.դրամ.

2.Սուբսիդիա «Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մ/մ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝  ավելացնել 566,0 հազ. դրամ և հաստատել 47566,0հազ.դրամ.

  1. Սուբսիդիա «Սևան համայնքի Գագարին բնակավայրի մ/մ» ՀՈԱԿ-ին / բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝ ավելացնել 1000,0 հազ. դրամ և հաստատել 22000,0 հազ.դրամ.

 4.Սուբսիդիա  «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/՝  ավելացնել 1500,0 հազ. դրամ և հաստատել 25000,0 հազ.դրամ.

5.Սուբսիդիա  «Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝  ավելացնել 1000,0 հազ. դրամ և հաստատել 11000,0 հազ.դրամ.

6.Սուբսիդիա  «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ -ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/՝  ավելացնել 2000,0 հազ. դրամ և հաստատել 33000,0 հազ.դրամ.

7.Սուբսիդիա «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին /բաժին 09-1-1/, հոդված 4511 /սուբսիդիաներ/ ՝  ավելացնել  1000,0 հազ. դրամ և հաստատել 21000,0 հազ.դրամ:

  

Առկա իրավիճակը

 Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:

 

 Կարգավորման առարկան

 Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ, իրականացվող աշխատանքների բնականոն ընթացք:

  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին:

  • Քննարկվել է

    21.10.2024 - 05.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 422

Տպել