«Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- -------------------- 2024 թվականի N ---- -Ն
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
«Թանգարանների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2024 թ. -------------------- Երևան |
|
Հավելված
ՀՀ վարչապետի 2024 թվականի
---------------------- ------ -ի N ---------- -Ն որոշման
ԿԱՐԳ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵ Ր
- Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավատարմագրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
- Թանգարանների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն)` «Թանգարանների մասին» օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգի պահանջներին համապատասխան:
- Թանգարանների կարգավիճակը հավաստվում է վկայականով (այսուհետ` վկայական) և հավատարմագրման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` գրանցումով:
- 4. Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծվում է թանգարանների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգն ու անհատական կազմը:
- 5. Հանձնաժողովն իրավասու է քննարկել սույն կարգի համաձայն իրեն ներկայացված փաստաթղթերը և տրամադրել եզրակացություն թանգարանին կարգավիճակ տալու կամ մերժելու վերաբերյալ:
- 6. Հավատարմագրման հայտերի ընդունումն իրականցվում է տարին մեկ անգամ՝ մարտի առաջին տասնօրյակից ապրիլի առաջին տասնօրյակ:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում և յուրաքանչյուր տարի թարմացնում է հավատարմագրված թանգարանների վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի`
1) թանգարանի անվանումը.
2) թանգարանի գտնվելու վայրը.
3) վկայականի համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
4) թանգարանի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը:
- 2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- 8. Թանգարանի հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այսուհետ՝ հավակնորդ), անկախ ներկայացվող թանգարանի հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից։
- 9. Հավատարմագրման համար հավակնորդը դիմում է նախարարին` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) տեղեկանք թանգարանային գործունեությանը բնորոշ առարկաների և հավաքածուների կազմի և թվի, դրանց պահպանության, պաշտպանության, ցուցադրման/հանրայնացման պայմանների մասին.
2) թանգարանի կանոնադրության և տարածքի (սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով) պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենները.
3) տեղեկանք թանգարանային առարկաների ձեռքբերման, տնօրինման իրավական հիմքերի մասին (փոխառության դեպքում՝ տրամադրողի հետ համաձայնագրի/պայմանագրի, ընդունման-հանձման ակտի պատճենները, երկարաժամկետ (առնվազն երեք տարի ժամկետով) տրամադրելու մասին հավաստումը).
4) հայտարարություն թանգարանի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին.
5) տեղեկանք ֆինանսավորման աղբյուրների մասին.
6) տեղեկանք վերջին երկու տարիների ֆինանսական ծախսերի և եկամուտների մասին.
7) տեղեկանք թանգարանային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տարեկան ծախսերի մասին.
8) թանգարանի զարգացման հայեցակարգ, որում պետք է նշվեն ներդրումային ծրագրերը, ներդրումների ֆինանսավորման աղբյուրները, հավաքածուների համալրման ծրագիրը, հանրայնացման մեթոդները՝ ներառյալ գիտակրթական ծրագրերը.
9) տեղեկանք թանգարանի ղեկավար անձնակազմի կամ կառավարման մարմնի մասին: Եթե թանգարանը կառավարում է առանձին իրավաբանական կամ ֆիզիկական անձ, պետք է ներկայացվի վերջինիս և թանգարանի միջև հաստատված համաձայնագրի/պայմանագրի պատճենը.
10) տեղեկանք առ այն, որ կառավարող իրավաբանական կամ ֆիզիկական անձը հասանելի է թանգարանի ղեկավար և մասնագիտական անձնակազմին՝ գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար.
11) տեղեկանք նախարարի հրամանով սահմանված թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերին համապատասխան որակավորված մասնագետների մասին.
12) տեղեկանք արտակարգ իրավիճակների ժամանակ թանգարանային հավաքածուների անվտանգության ապահովումը կազմակերպելու միջոցառումների ծրագրի առկայության մասին,
13) տեղեկանք թանգարանի այցելուներին մատուցած թանգարանային ծառայությունների մասին, այդ թվում` ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար:
- 10. Դիմումը և կից փաստաթղթերն ընդունում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը հավակնորդին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն: Դիմումն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը զեկուցում է նախարարին հանձնաժողովի նիստ կազմակերպելու անհրաժեշտության մասին:
- 11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում հավակնորդը փաստաթղթերի թերությունները չվերացնելու կամ ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում դիմումը մերժվում է:
- 12. Հանձնաժողովը նիստում քննարկում է դիմումը և տալիս այն բավարարելու կամ մերժելու մասին եզրակացություն:
- 13. Հանձնաժողովը դիմումը մերժում է, եթե չի բավարարում 9-րդ կետի պահանջներին:
- 14. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ՝ հավակնորդի դիմումը բավարարելու կամ գրության նախագիծ՝ դիմումը մերժելու վերաբերյալ՝ դրան կցելով դիմումը, կից ներկայացրած փաստաթղթերը, հանձնաժողովի եզրակացությունը և նիստի արձանագրության քաղվածքը:
- 15. Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է արձակում թանգարանին հավատարմագրման վկայական տալու մասին կամ ստորագրում է մերժման վերաբերյալ գրությունը:
- Հավատարմագրված ոչ պետական թանգարանների նկատմամբ լիազոր պետական մարմինն իրականացնում է մշտադիտարկում:
- Գործող պետական կամ համայնքային թանգարանի հավատարմագրումն իրականացվում է պարզեցված ձևով:
- Պարզեցված ձևով հավատարմագրման համար հավակնորդը դիմում է նախարարին` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) տեղեկանք թանգարանի հավաքածուների կազմի և թվի մասին,
2) տեղեկանք թանգարանի գործունեության իրականացման համար հիմնադրի որոշմամբ ամրացված տարածքների վիճակի, թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայության մասին,
3) տեղեկանք թանգարանային առարկաների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով, թանգարանային տարածքների և ցուցասրահների հասանելիությամբ և խելամիտ հարմարեցմամբ ապահովման մասին.
4) տեղեկանք լիազոր պետական մարմնի սահմանած՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված աշխատակազմի առկայության մասին.
5) տեղեկանք վերջին երկու տարիների ֆինանսական ծախսերի և եկամուտների մասին.
6) թանգարանի զարգացման հայեցակարգ, որում նշված են հավաքածուների համալրման, թանգարանի առաջխաղացման ծրագրերը (ներդրումային ծրագրերի առկայության դեպքում՝ տրամադրվում է տեղեկանք ներդրումային ծրագրերի և դրանց ֆինանսավորման աղբյուրների մասին).
7) տեղեկանք արտակարգ իրավիճակների ժամանակ թանգարանային հավաքածուների անվտանգության ապահովումը կազմակերպելու վերաբերյալ միջոցառումների ծրագրի առկայության մասին.
8) տեղեկանք թանգարանի այցելուներին մատուցած թանգարանային ծառայությունների մասին, այդ թվում` ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար:
- Դիմումը և կից փաստաթղթերն ընդունում է կառուցվածքային ստորաբաժանումը և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը հավակնորդին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն: Դիմումն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջացնելուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը զեկուցում է նախարարին հանձնաժողովի նիստ կազմակերպելու անհրաժեշտության մասին:
- Սույն կարգի 28-րդ կետի չափորոշիչները չբավարարող պետական կամ համայնքային թանգարանը Կառավարության սահմանած ժամանակացույցով (տարեկան երկու թանգարանից ոչ պակաս) համապատասխանեցվում է պահանջներին:
- Հանձնաժողովը նիստում քննարկում է դիմումը և տալիս այն բավարարելու կամ մերժելու մասին եզրակացություն:
- Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ՝ հավակնորդի դիմումը բավարարելու կամ գրության նախագիծ՝ դիմումը մերժելու վերաբերյալ՝ դրան կցելով դիմումը, կից ներկայացրած փաստաթղթերը, հանձնաժողովի եզրակացությունը և նիստի արձանագրության քաղվածքը:
- Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է արձակում թանգարանին հավատարմագրման վկայական տալու մասին կամ ստորագրում է մերժման վերաբերյալ գրությունը:
- 3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
- 24. Կառուցվածքային ստորաբաժանումը նախարարի հրամանի հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է հավատարմագրման վկայականը և ներկայացնում նախարարի հաստատմանը:
- 25. Վկայականը նախարարի կողմից հաստատվելուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վկայականը գրանցում է գրանցամատյանում և այն հանձնում հավակնորդին: Վկայականը տրվում է 10 (տաս) տարի ժամկետով՝ վերահավատարմագրման հնարավորությամբ։
- 26. Վկայականի, գրանցամատյանի ձևերն ու վարման կարգը սահմանում է նախարարը:
- 27. Վկայականի կորստի կամ վնասվելու դեպքում թանգարանի դիմումի և գրանցամատյանի տվյալների հիման վրա տրվում է նույն համարով և գործողության ժամկետով նոր վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով:
- 4. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Թանգարանը հավատարմագրվում է համաձայն հետևյալ չափորոշիչների՝
1) հավակնորդը տիրապետում է թանգարանին բնորոշ հավաքածուների և իրականացնում է առկա հավաքածուների ուսումնասիրություն, հաշվառում, պահպանություն, համալրում և հանրայնացում՝ ըստ լիազոր պետական մարմնի հաստատած պայմանակարգերի.
2) հավակնորդը տնօրինում է թանգարանի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների, թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի, ապահովված է թանգարանային առարկաների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով, թանգարանային տարածքների և ցուցասրահների հասանելիությամբ և խելամիտ հարմարեցմամբ.
3) հավակնորդն ունի լիազոր պետական մարմնի սահմանած՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված աշխատակազմ.
4) հավակնորդը տիրապետում է թանգարանի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին կամ դրանց մուտքերի աղբյուրին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Քննարկվել է
16.10.2024 - 31.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 502
Տպել