Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

 

   ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի՝

1.1. 4-րդ կետի 4.2-րդ ենթակետով՝ ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքներով պայմանավորված, նախատեսվում է ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ամբողջությամբ ծածկված համայնքների ճշգրտված կադաստրային թաղամասերի հատակագծերի, կադաստրային քարտեզում չտեղադրված գույքերի նույնականացման և դաշտային հանութագրման աշխատանքների իրականացում՝ 400.0 մլն ՀՀ դրամ ֆինանսավորմամբ:

   Կադաստրային քարտեզում չտեղադրված անշարժ գույքերի նույնականացման աշխատանքներին առնչվող հարցի վերաբերյալ, գտնում ենք, որ Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գեոմատիկայի կենտրոնի մասնագիտական հմտությունները բավարար են վերոնշյալ աշխատանքների կատարման համար, քանի որ 2023-2024 թվականների ընթացքում նշված աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից որևէ ամբողջական աշխատանք չի իրականացվել և Կոմիտե չի ներկայացվել։

   Նշենք, որ 2023-2024 թվականների ընթացքում կամերալ պայմաններում իրականացվող Կադաստրային քարտեզում չտեղադրված անշարժ գույքերի նույնականացման աշխատանքների շրջանակներում նույնականացված գույքերի քանակով լավագույն արդյունքը գրանցվել է 2023 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2024 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում։ Կատարվող աշխատանքի անհամեմատ բարձր ցուցանիշը պայմանավորված էր Կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի մասնագետների ներգրավվածությամբ։

   Վերոնշյալ աշխատանքների նպատակն է բացառել կամ նվազագույնի հասցնել կադաստրային քարտեզի ընթացիկ վարման, ինչպես նաև իրավունքի պետական գրանցման ժամանակ առաջացող տարատեսակ խնդիրները՝ այդ թվում նաև կրկնակի գրանցումները։

Հետևաբար հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները՝ առ այն, որ իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքի (հողամասի) միավորը կադաստրային քարտեզում առանձին ծածկագրով տեղադրված չլինելու դեպքում այն կադաստրային քարտեզում տեղադրվում է կադաստրային գործում առկա փաստաթղթերի, իսկ առկայության դեպքում՝ նաև օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա՝ գրանցված տվյալներին հնարավորինս համապատասխան՝ Կոմիտեի նախաձեռնությամբ, ինչպես նաև, եթե կադաստրային գործում առկա տվյալներով կամ օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների) հիման վրա հնարավոր չէ ճշտել գրանցված հողամասերի տեղադիրքը, ապա այդ հողամասերի ցանկը՝ համապատասխան գրանցված տվյալներով, ներկայացվում է համայնքի ղեկավարին, իսկ այդ հողամասերը կադաստրային քարտեզում տեղադրվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված՝ հողամասի տեղադիրքը որոշելու համար բավարար տվյալներ պարունակող իրադրության հատակագծի հիման վրա, այդ թվում՝ առանց հողամասի կոորդինատների նշման, ուստի Կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի մասնագետների ներգրավմամբ միջոցառման շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը այս պարագայում առավել արդյունավետ է և իրատեսական։

   Վերոգրյալով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) փոփոխություն իրականացնել Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 4-րդ կետի 4.2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների կատարման համար նախատեսված Ֆինանսավորման աղբյուր և կանխատեսվող չափ» բաժնում՝ նշելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ չպահանջվող։

1.2. Միաժամանակ Կոմիտեն իր նախաձեռնությամբ սկսել է համագործակցել միջազգային գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության ներկայիս բարձունքային մոդելի ճշտության բարձրացման նպատակով նոր ժամանակակից մեթոդների ներդրման հնարավորությունները՝ օդատիեզերական տեխնոլոգիաների և ծանրաչափական չափումների կիրառմամբ, ուսումնասիրելու համար, որի արդյունքում կգնահատվի Հայաստանի Հանրապետության համար առավել ճշգրիտ բարձունքային մոդել ունենալու հնարավորությունները և կառաջարկվի միջոցառման շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացման առավել արդյունավետ մեթոդ: Ուստի, առաջարկվում է ՀՀ բարձունքային մոդելի ճշտության բարձրացման աշխատանքներին (նոր կետերի տեղադրման, հանութագրման և տվյալների ամբողջական մշակման) նոր և ժամանակակից մոտեցումներով և մեթոդներով անդրադառնալ հետագայում և վերոգրյալով պայմանավորված` Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 8-րդ կետն ամբղոջությամբ հանել:
1.3. Մասնագիտական եզրույթի հստակեցման տեսանկյունից Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 9-րդ կետի 9.1-ին ենթակետը անհրաժեշտ է փոփոխել և հստակեցել՝ տարբեր մասշտաբների» բառերը փոխարինելով բազմամասշտաբ» բառով:
1.4. Հիմք ընդունելով Կոմիտեի որդեգրած քաղաքականությունը՝ հնարավորինս գործառույթներն ամբողջությամբ իրացնել թվային գործիքներով՝ այլևս Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10.6-րդ ենթակետով նախատեսված տեքստային տեսաներածման աշխատանքների իրականացումն արդիական չէ, և նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված ենթակետը հանել:
1.5. 2023 թվականի հունվար ամսից Կոմիտեի կողմից նախաձեռնվել են անշարժ գույքի գործակալների գործունեության կարգավորման, վերջիններիս որակավորման, հարկային դաշտ ներառելու, ուսուցման և վերապատրաստման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքներ: Նշված նախաձեռնության արդյունքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը:

   2024 թվականի հունիսի 24-ին Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի քննարկման ժամանակ որոշվել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը հանել օրակարգից՝ նախագծից բխող գործարար բաղադրիչները (business case) ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշմամբ ստեղծված Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

   Սույն թվականի հուլիսի 11-ին Կադաստրի կոմիտեի N ՍԹ/11012-2024 գրությամբ Նախագիծը ներկայացվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի առաջիկա նիստում քննարկելու նպատակով:

Հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավական ակտը դեռևս գտնվում է ընթացիկ փուլում, ուստի անհրաժեշտությունից ելնելով ներկայացված Նախագծով նախատեսվում է երկարաձգել Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 13-րդ կետի 13.2-րդ ենթակետով սահմանված ժամկետը՝ մինչև 2026 թվականը:

   Վերոգրյալ փոփոխություններով պայմանավորված համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում:

3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծով նախատեսվող փոփոխությունները կնպաստեն Որոշման N 1 հավելվածով հաստատված Կոմիտեի կոմից կատարման ենթակա միջոցառումները սահմանված ժամկետում իրականացնելուն, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների խնայողությանը:

4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   Նախագծով ներկայացված փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեի ծախսերի կրճատմանը:

5. Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները.

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  • Քննարկվել է

    15.10.2024 - 31.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Հանրային քննարկում

30.10.2024 09:25

Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 695

Տպել