«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ
Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 17.11.2017թին ընդունվել և ՀՀ Նախագահի կողմից 07.12.2017թ.-ին ստորագրվել է ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-216-ՆՕՀ, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-217-Ն, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-218-Ն Հայաստանի Հանրապետության օրենքները (այսուհետ՝ Օրենքներ), որոնք ուժի մեջ են մտել 23.12.2017թ.-ին: Օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշումը:
Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-216-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքները հստակեցնելու և արդյունավետությունն ապահովելու նպատակով ուժը կորցրած են ճանաչվում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1064-Ն» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1021-Ն» որոշումները՝ իրավական ակտերի ընդունման իրավասությունը վերապահելով պետական լիազորված մարմնին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել և հստակեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքները, որոնք բխում են ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 22.02.2018թ. N 169-Ա որոշումից:
-
Քննարկվել է
28.02.2018 - 16.03.2018
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7975
Տպել