Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը գործարկելու, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը գործարկելու, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ձերբակալված  անձանց պատշաճ բժշկական զննության ու դրա արդյունքների ամբողջական արձանագրման մեխանիզմների փորձարկումը՝ միասնական չափանիշների հիման վրա, ինչի արդյունքում հնարավոր կլինի լրամշակել նշված մեխանիզմները և գործարկել դրանք ամբողջ հանրապետությունում՝ նպաստելով խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի առավել արդյունավետ քննությանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան կերպով հավաքագրված բժշկա-իրավական ապացույցների հավաքմամբ։

  • Քննարկվել է

    11.10.2024 - 26.10.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 689

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

23-րդ կետի «հոգեբանի» բառը փոխարինել «հոգեկան առողջության մասնագետի (ներառյալ՝ հոգեբան, հոգեթերապևտ կամ հոգեբույժ)» բառերով։ Փոփոխությունը հնարավորություն կտա բուժաշխատողներին կատարելու համապատասխան ուղղորդումներ՝ ըստ կարիքի։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

Հրամանի նախագծի հավելված 2-ի 20-րդ կետի ենթակետերում նշված պահանջները արտացոլել նաև հավելված 1-ում՝ դյուրացնելու լրացման գործընթացը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

Հրամանի նախագծի հավելված 2-ը 13-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «14) Այն դեպքերում, երբ պացիենտն անգիտակից վիճակում է, կամ երբ զգալի ջանքեր են գործադրվել, և հնարավոր չէ ստանալ անձի ազատ և իրազեկ համաձայնությունը կամ պարզել նրա կամքն ու նախընտրությունները, այդ թվում՝ աջակցության և խելամիտ հարմարեցման միջոցով, բուժաշխատողը կարող է առաջնորդվել անձի կամքի և նախապատվության մեկնաբանմամբ՝ որպես վերջին միջոց»։

Տեսնել ավելին