Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________________2024 թվականի   N  - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 356-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • 1-ին կետի 1․2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«

1․2

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», օրենքների նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Բարձր

Սննդամթերքի անվտանգության ոլորտում  քաղաքականության մշակման, թույլտվական փաստաթղթերի տրամադրման և վերահսկողության իրականացման գործառույթների և դրանք իրականացնող մարմինների տարանջատում

Օրենքների նախագծերի ընդունմամբ կբացառվի շահերի բախումը և կապահովվի վերահսկողության իրականացման արդյունավետությունը

 

2026թ․ հուլիսի երրորդ տասնօրյակ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

  • 1-ին կետի 1․3-րդ ենթակետի «Վերջնաժամկետը» սյունակում «2023թ.» թիվը փոխարինել «2026թ.» թվով, իսկ «Պատասխանատու կառույցը» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ» բառերով․
  • ուժը կորցրած ճանաչել․

ա․ 2-րդ կետի 2․1-ին ենթակետը․

բ․ 3-րդ կետի 3․1-ին, 3․2-րդ, 3․3-րդ ենթակետերը․

գ․ 4-րդ կետի 4․2-րդ և 4․3-րդ ենթակետերը․

  • 6-րդ կետի 6․1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

                                                                                                                      «                                                                      

6․1

«Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների վերապատրաստման կարգը հաստատելու մասին» նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Միջին

Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստում և կարողությունների բարելավում

Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների վերապատրաստման կարգի մշակում և ներկայացում

2028թ․ հուլիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջում

                                                                                                                                »:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                             Ն․ Փաշինյան

 

  • Քննարկվել է

    10.10.2024 - 30.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 800

Տպել