Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 1495-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ձևավորմամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և կազմհաստիքային փոփոխություններով, մասնավորապես՝ ոստիկանության երկու նոր հենասյունային ուղղությունների՝ Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության ձևավորմամբ։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը և ենթակա ստորաբաժանումները, ի թիվս այլ գործառույթների, իրականացնելու են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների, իսկ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և ենթակա ստորաբաժանումները՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ։
Միաժամանակ, ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ լուծարվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը և ընդգրկվել ՆԳ նախարարության կազմում, որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։
Նշված փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի կազմակերպա-իրավական աշխատանքներ, այդ թվում՝ հստակեցնել հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներում ոստիկանության ստորաբաժանումների գործառույթները և փոխգործակցության կարգը։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և կազմհաստիքային փոփոխությունների համատեքստում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ՝ ապահովելու համար ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացում ոստիկանական ուժերի և միջոցների առավել արդյունավետ կառավարումը, ինչպես նաև առավել արդյունավետ համագործակցությունը պետական և իրավասու այլ մարմինների հետ:
Միաժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը հանդիսանում է նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ուստի նախագծով առաջարկվում է հանել վերջինիս վերաբերելի դրույթները։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծն ուղղակիորեն չի բխում որևէ ռազմավարական փաստատթղթից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացների պատշաճ ծավալով իրականացումը, կբարձրանա այդ գործընթացներում ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետությունը, կստեղծվի իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու առավել արդյունավետ գործիքակազմ:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
08.10.2024 - 23.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 600
Տպել