Իրավաբանության Արվեստը Փաստաբանական Գրասենյակ ՍՊԸ
28.02.2018
Շատ կարևոր և անհրաժեշտ փոփոխություն:
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
8 - Կողմ
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանվել են պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների, ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը: Բացի այդ, <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցած զինծառայողների իրավունքը՝ զինվորական ծառայության ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս ստանալու ՀՀ կառավարության կողմից սահմանված չափով պատվովճար: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու նոր տեսակով օրենսդրական կարգավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հռչակած <<Ես եմ>> ծրագիրը, որը նախատեսում է որոշակի պայմաններով և լրացուցիչ երաշխիքներով երեք տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն: 2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որոնց հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ, ինչն ընդունելի չէ, հաշվի առնելով դրամական ապահովության չափերը: Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կատարողական ակտերը տրվել են վարկային պարտավորությունների շրջանակներում հիմնականում որպես երաշխավոր հանդես եկած զինծառայողների մասով: Արդյունքում նշված հանգամանքը կարող է իրական խոչընդոտ դառնալ նոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության կայացման համար, ինչպես նաև փաստացի հանգեցնել ծրագրի շրջանակներում զինծառայողների հետ կնքված պայմանագրերի չկատարման:
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների սոցիալական երաշխիքները:
Օրենքի նախագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների սոցիալական երաշխիքների իրացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Քննարկվել է
28.02.2018 - 15.03.2018
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 8596
Տպել28.02.2018
Շատ կարևոր և անհրաժեշտ փոփոխություն: