«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
Եվրոպական միության Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից իրականացված Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության ժամկետի վերաբերյալ վերը նշված դիտարկումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ N 1 հավելվածով հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ պետական համակարգի վարձատրության առնչվող հիմնախնդիրը (պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի վերլուծության պարբերականությունը մեծ է՝ 3 տարի) հաշվի առնելով Օրենքով նախատեսվել է աշխատաշուկայի վերլուծության իրականացման ժամկետը սահմանել ամենամյա պարբերականությամբ։
Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի («ԱՄՀ») աշխատակազմի կողմից տեխնիկական խորհրդատվության 2022 թվականի զեկույցում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները հիմք ընդունելով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ապահովվել են համապատասխան իրավական հիմքեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու և վերլուծելու, վարձատրության և զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Նախագծով նախատեսվում է սահմանել վերոնշյալ տեղեկատվությունը հավաքագրելու և վերլուծելու կարգը։
Վերը ներկայացվածից բացի Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության կարգը սահմանող դրույթներում, որի համար հիմք են ընդունվել ԵՄ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների առաջարկությունները:
-
Քննարկվել է
08.10.2024 - 23.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 624
Տպել