Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով ազատ տնտեսական գոտիների ռեեստրում շահագործողների ներառման գործնական իրականացումից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման  մեջ, մասնավորապես, կատարվել են ընթացակարգային փոփոխություն և լրացում:

  • Քննարկվել է

    07.10.2024 - 22.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 666

Տպել