Հիշել նախագիծը

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի        – Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու Այլընտրանքային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայտարարել 2024 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:
  2. 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:
  3. 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
  4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
  5. 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2024 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2024 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
  6. 2024 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
  7. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
  8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
  9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

      1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և նրա զինվորական կոմիսարիատներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

     2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ կամ համապատասխան զինվորական կոմիսարիատներ:

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
  2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարին:
  3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝

      1) ապահովել`

      ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

      բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատներ.

     2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
  2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի     -ի N ______-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսար

ՀՀ ներքին գործերի նախարար

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի զորակոչի ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի     -ի N ______-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Զինվորական կոմիսարիատներ

Հանձնաժողովների անդամներ

Երևան

Երևանի N 1

Երևանի N 2

Երևանի N 3

Երևանի N 4

Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ռազմական

 ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Երևանի N 1, N 2, N 3 և N 4 զինվորական կոմիսարներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արագածոտն 

Արագածոտնի մարզի

 

Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արարատ

Արարատի մարզի

Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Արարատի մարզի զինվորական կոմիսար

Արարատի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արմավիր

Արմավիրի մարզի

Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Արմավիրի մարզի զինվորական կոմիսար

Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Գեղարքունիք 

Գեղարքունիքի մարզի

Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Լոռի

Լոռու մարզի

Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Լոռու մարզի զինվորական կոմիսար

Լոռու մ մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Կոտայք

Կոտայքի մարզի

Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Կոտայքի մարզի զինվորական կոմիսար

Կոտայքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Շիրակ

Շիրակի մարզի

Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Շիրակի մարզի զինվորական կոմիսար

Շիրակի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Սյունիք

Սյունիքի մարզի

Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի ռազմական ոստիկանության բաժինների պետեր

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Սյունիքի մարզի զինվորական կոմիսար

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզի

Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսար

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Տավուշ

Տավուշի մարզի

Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ,

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի

Տավուշի մարզի N 1 և N 2 զինվորական կոմիսարներ

Տավուշի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի __-ի N ___-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

Վահե Կորյունի Հակոբյան

 - հանձնաժողովի նախագահ (Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն)

 

Գարիկ Սմբատի Սարգսյան

 - հանձնաժողովի նախագահի տեղակալ (օտոլարինգոլոգ) 

 

Արմեն Վլադիկի Օհանյան

 - թերապևտ

 

Սևան Զորկինի Իրիցյան

 - թերապևտ

 

Հարություն Վահրամի Ղռմաջյան

 -  սրտաբան

 

Արսեն Ալբերտի Գուլիքեհվաև

 - սրտաբան

 

Գևորգ Արսենի Մանուչարյան

 - սրտաբան

 

Արշակ Վարդգեսի Ղազարյան

 - նյարդաբան

 

Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան

 - նյարդաբան

 

Խաչիկ Նվերի Պետրոսյան

 - նյարդաբան

 

Դավիթ Անուշավանի Հարությունյան

 - մաշկաբան

 

Էդուարդ Տիգրանի Վարդանյան

 - ուրոլոգ

 

Դավիդ Գևորգի Գևորգյան

 - վիրաբույժ

 

Արտակ Կարապետի Գրիգորյան

 - վնասվածքաբան

 

Լևոն Գագիկի Ներսիսյան

 - վնասվածքաբան

 

Արթուր Լեոնիկի Մինասյան

Մկրտիչ Գառնիկի Մարուքյան

 - օտոլարինգոլոգ

 - ակնաբույժ

 

Սետրակ Գրիգորի Տոնապետյան

 -ակնաբույժ

 

Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան

 - հոգեբույժ

 

Նարեկ Հովիկի Ջամալյան

 -հանձնաժողովի քարտուղար, համակարգչային օպերատոր

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

       

 

  • Քննարկվել է

    04.10.2024 - 20.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4105

Տպել