Հիշել նախագիծը

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

2017թ. «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն Առողջապահության նախարարության ենթակայությունից կառավարության որոշմամբ տեղափոխվեց Պետական գույքի կառավարման ենթակայության ներքո: 2017թ. մինչ այժմ բժշկական կենտրոնում չի կատարվել ոչ մի ներդրում՝ սարքավորոմները ամբողջության գտնվում են մաշված վիճակում, չի գնվել ոչ մի նոր սարքավորում: Եղած սարքավորումները բժշկական կենտրոնը իր սուղ միջոցներով վերանորոգում է և շահագործում: Ինչ վերաբերվում է մասնագետներին, ապա լավագույնները հեռացել են և հեռանում են, պատճառաբանելով, որ բժշկական կենտրոնը վաճառվում է և ապագա չեն տեսնում:

Հետևաբար բժշկակական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը  և Առողջապահության նախարարություն տեղափոխելը կենսական է, որը հնարավորություն կտա պահպանել և զարգացնել կենտրոնի աշխատանքները:

Այսպիսով, Կենտրոնի հնարավորությունները արդյունավետ օգտագործելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով:

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում են վերակառուցման, առանձին կցակառույցների կառուցման աշխատանքներ: Այդ իսկ պատճառով բժշկական կազմակերպությունը ներկայումս տեղակայված է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Բաբաջանյան 21 հասցեում գտնվող մասնաշենքում` վարձակալական հիմունքներով: Ընդ որում, Բժշկական կազմակերպության ֆինանսական վատթար վիճակից ելնելով, ՀՀ պետական բյուջեից բժշկական կենտրոնին հատկացվում է 13,700.0 հազ դրամ վարձավճար փոխհատուցելու նպատակով: Բացի այդ զբաղեցրած մասնաշենքը հարմարեցված չէ Բժշկական կենտրոնի կարիքներին`  գործունեության տեսակի առանձնահատկությունից ելնելով, ինչպես նաև մասնաշենքը կարիք ունի վերանորոգման: Մինչ դեռ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում առկա բաժանմունքները համապատասխանում են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ծավալման և բնականոն գործունության ապահովման համար անհրաժեշտ պայմաններով: Հետևաբար, նախատեսվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն Առողջապահության նախարարությանը հանձնելուց հետո Կենտրոնում ծավալել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից` օրենքի հավելվածով հաստատված ցանկի 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ կողմից կազմած ֆինանսական ցուցանիշների ամփոփ տեղեկատվության համաձայն` վերջին երեք տարիների 2021-2023թթ. ՀՀ պետական բյուջեի հաշվին Ընկերության ծախսերի միջին ցուցանիշը կազմել է 712,716.0 հզ ՀՀ դրամ: Ընկերությունը COVID-19-ից հետո աշխատանքը սկսել է 2022 թվականի մարտից, այդ տարում Ընկերության փաստացի եկամուտը կազմել է 669,332.5 հզ ՀՀ դրամ, ծախսը` 626,113.0 հզ ՀՀ դրամ, որտեղ ներառված չեն ամորտիզացիոն ծախսերը: 2023 թվականին Ընկերության փաստացի եկամուտը 31.12.2023թ. դրությամբ կազմել է 430,788.7 հզ ՀՀ դրամ, ծախսը` 412,550.0 հզ ՀՀ դրամ: Ընկերությունն ունի 147 աշխատակից, որից 113 աշխատանքային պայմանագրով, 34 քաղ.իրավական: Բացի այդ 2024 թվականին կանխատեսվում է Ընկերության ծախսերի գծով աճ` սարքավորումների երաշխիքային և տեխնիկական սպասարկման, նոր սարքերի և նյութերի ձեռքբերման և այլնի գծով: Այսպիսով 2024 թվականին Ընկերությունը կանխատեսում է 446,910.0 հզ ՀՀ դրամի եկամուտ և 443,050.0 հզ ՀՀ դրամի ծախս, որում ընդգրկված է 217,360.0 հզ ՀՀ դրամի պետական պատվերով նախատեսվող գումարը:

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը և ապահովելով նշված ընկերության կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը և շարունակական զարգացումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

  1. 5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Իրավական ակտի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից, «Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծառայությունների բաշխման սկզբունքների սահմանում, հստակ մեխանիզմների նախատեսում՝ ապահովելու համար նեղ մասնագետների կապը առողջության պահպանման առաջնային օղակի հետ» 25-րդ կետից:

  • Քննարկվել է

    03.10.2024 - 18.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1018

Տպել