Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին

  • Քննարկվել է

    02.10.2024 - 22.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1345

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

Բյուջեի տարբեր հավելվածներում օգտագործվում են «հաշմանդամներ», «հաշմանդամ անձինք» և այլ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածից չբխող եզրույթներ։ Առաջարկում ենք նախագիծն ամբողջությամբ համապատախանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

Բյուջեի նախագիծը չի արտացոլում ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 943-Լ որոշմամբ պլանավորված միջոցառումները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

22.10.2024

«Շուրջօրյա և ցերեկային խնամք մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման վերաբերյալ հայտնում ենք, որ շուրջօրյա խնամքի հասատությունների դեպքում միջոցառումն անընդունելի է և հակասում է Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Խնդրահարույց է ոչ միայն հատկացվելիք միջոցների մեծացումը, այլ առհասարական միջոցների հատկացումը։ Առաջարկում ենք ընթերցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (ներառյալ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցը. «29. Հաստատություններում ներդրումները, ներառյալ վերանորոգումը, պետք է արգելվեն: Ներդրումները պետք է ուղղված լինեն բնակիչների անհապաղ ազատմանը և անկախ ապրելու համար անհրաժեշտ և համապատասխան աջակցության տրամադրմանը։ Մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկելուց, որ «ընտրեն» ապրել հաստատություններում, կամ նմանատիպ փաստարկները հաստատությունների պահպանումը հիմնավերոլու համար օգտագործելուց։ 30. Մասնակից պետությունները պետք է դադարեցնեն պետական միջոցների օգտագործումը հաստատությունների կառուցման և վերանորոգման համար և պետք է հատկացնեն դրանք, ներառյալ միջազգային համագործակցությունը, ապահովելու համայնքային աջակցության ներառական համակարգերի և ներառական հիմնական ծառայությունների կայունությունը»։

Տեսնել ավելին