Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____ 2024 թվականի  N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Ավիացիայի մասին» օրենքի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 12 հավելվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

          1) 2-րդ կետի՝

          ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ` Հայաստանի փրկարար ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն (այսուհետ` Փրկարար ծառայություն)» բառերով.

      բ. 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով.

        2) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

          3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում օդանավերի և դրանց ուղևորների որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Փրկարար ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով:».

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում վթարափրկարարական աշխատանքները կազմակերպում ու ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության՝ ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության և ֆինանսների նախարարները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը,  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը:»․

5) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում՝ քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմին է հանդիսանում Փրկարար ծառայությունը, որտեղ գործում է  որոնողափրկարարական աշխատանքների համակարգման կենտրոն։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) կատարում է կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության և տվյալների հավաքագրում ու այն անհապաղ գրավոր տրամադրում է Փրկարար ծառայությանը:»․

6) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիոն բազայի տրանսպորտային էսկադրիլիայի ուժերն ու միջոցները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

7) «21. Կապի ապահովման խմբի աշխատանքներն ապահովում է Փրկարար ծառայությունը, որն ապահովում է Հանձնաժողովի, փրկարարական համակարգող կենտրոնի, Կոմիտեի կենտրոնական կարգավարկան ծառայության (այսուհետ՝ Կենտրոնական կարգավարկան ծառայություն), վթարի վայրում ստեղծված վթարափրկարարական ենթակենտրոնի և փրկարարական խմբերի հետ մշտական գործող երկկողմանի կապ: Կապի ապահովման խումբը պարտավոր է հուսալի կապ ապահովել`

1) փրկարարական համակարգող կենտրոնի հետ,

2) օդային երթևեկության կառավարման մարմինների հետ,

3) փրկարարական խմբերի հետ` ահազանգման փոխանցման և փրկարարական աշխատանքների նախապատրաստման ու իրականացման ժամանակ,

4) համագործակցող կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումների ապահովման համար:».

8) 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Քաղաքացիական օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին սույն Կարգի 11-րդ կետում նշված մարմիններին տեղեկացվում է Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով` համաձայն Ձև N 3-ի և Ձև N 4-ի տեղեկացման սխեմաների: Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով համապատասխան մարմիններին տեղեկացնում է`

1) օդանավի տեսակը (տիպը), համարը, պատկանելությունը,

2) երթուղին, վթարի կամ աղետի վայրը կամ հավանական վայրը,

3) օդանավում գտնվող ուղևորների թիվը,

4) առկա բեռի քանակը և վտանգավորության աստիճանը:

  1. Կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարը oդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու կամ աղետի մասին տեղեկացման գրանցամատյանում՝ համաձայն Ձև N 5-ի գրանցում է սույն կարգի 11-րդ կետում նշված մարմիններին սույն կարգի 22-րդ կետով սահմանված տեղեկատվության փոխանցման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև տեղեկատվություն ընդունող անձանց անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, տեղեկատվություն հայտնող կարգավարի վերաբերյալ տվյալները, հայտնելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
  2. Օդանավի վթարի կամ աղետի մասին ազդանշանի ստացումից հետո անմիջապես սույն կարգի 11-րդ կետում նշաված մարմինների համապատասխան ծառայություններն ազդանշանի ստացման մասին հաղորդում են՝ օդանավի երթուղու վրա գտնվող իրենց ստորաբաժանումների տարածքային կենտրոններին, տեղամասերին, բաժիններին, բուժ հիմնարկներին և անհապաղ հայտարարում «Պատրաստություն» վիճակ:
  3. Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի կողմից որոնողափրկարարական աշխատանքներն սկսելու մասին որոշման ստացումից հետո, սույն կարգի 11-րդ կետում նշված մարմինների համապատասխան ծառայությունների որոնողափրկարարական ուժերն ու միջոցներն սկսում են որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը:
  4. Վթարված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավի փրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ կատարվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքները և հայտնի է վթարի կամ աղետի վայրը: Փրկարարական աշխատանքներն սկսելու մասին փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի հրահանգն ստանալուց անմիջապես հետո փրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր խմբերը ժամանում են վթարի կամ աղետի վայր և ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը:».

9) 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Հայաստանի Հանրապետության տարածքում  օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը։ Փրկարարական համակարգող կենտրոնին աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցում է Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով:

  1. Կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրման և առաջնային որոնողական աշխատանքների ապահովման նպատակով Կոմիտեում ստեղծվում է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվում են`

1) Կոմիտեի նախագահը (օպերատիվ շտաբի պետ).

2) Կոմիտեի նախագահի տեղակալը (օպերատիվ շտաբի պետի տեղակալ).

3) Կոմիտեի նախագահի օգնական.

4) Կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության և օդային փոխդրումների վարչությունների ղեկավարները, կենտրոնական կարգավարկան ծառայության պետը, օդային երթևեկության կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարը։

  1. Օպերատիվ շտաբի կազմում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառի թռիչքային աշխատանքների կազմակերպման, օդային երթևեկության կառավարման, ավիացիոն անվտանգության, ինժեներական, հրշեջ-փրկարարական աշխատանքների գծով մասնագետներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու այդ կազմակերպությունների վթարափրկարարական աշխատանքների գծով պատասխանատու աշխատողները:
  2. Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու վերաբերյալ քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրման և Փրկարարական համակարգող կենտրոնին ստացված տեղեկատվության փոխանցման համար Կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ապահովված լինի համապատասխան անձնակազմով, կապի միջոցներով և համակարգիչներով:
  3. Կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ունենա արագ և հուսալի երկկողմանի կապ` հետևյալ ծառայությունների հետ`

1) Փրկարարական համակարգող կենտրոնի,

2) օդային երթևեկության կառավարման կենտրոնի,

3) օդանավակայանի շահագործողական ծառայության,

4) օդանավ շահագործողների,

5) օդերևութաբանական դիտարկումներ իրականացնող մարմինների.

6) ինտերնետ կապ, որն ապահովելու է կապը տվյալ շրջանն սպասարկող «ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ» տիեզերական համակարգի կոորդինացիոն կենտրոնի հետ:»․

10) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«41. Փրկարարական համակարգող կենտրոնին կից պետք է ստեղծվի կորած, վթարի ենթարկված կամ աղետալի իրավիճակում հայտնված օդանավերի անձնակազմերի անդամների և ուղևորների հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերող խումբ` կազմված բժիշկներից, հոգեբաններից, ոստիկանության, օդանավակայանի, օդանավ շահագհործողի, մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:».

11) 45-րդ և 46-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Հերթապահող որոնողափրկարարական ծառայությունների ուժերում ու միջոցներում ընդգրկվում են որոնողափրկարարական ուղղաթիռ (օդանավ)` իր անձնակազմով, Փրկարար ծառայության և օդանավակայանների հրշեջ-փրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների ապահովման նպատակով շուրջօրյա հերթապահությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով՝ իր տեղակայման վայրում շուրջօրյա հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռով (օդանավով) և անձնակազմով: Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների ուղղաթիռները (օդանավերը)՝ նրանց համաձայնությամբ։».

12) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին ունեցած տեղեկատվությունն անհապաղ հայտնում է Կենտրոնական կարգավարական ծառայությանը, որն իր հերթին անմիջապես տեղեկացնում է Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը, հայտարարում է իրավիճակին համապատասխան սույն կարգի 4-րդ գլխով սահմանված վթարային փուլ և անհապաղ տեղեկացնում է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:».

13) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. Եթե օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի մասին տեղեկատվությունն ստացվել է ոչ թե օդային երթևեկության կառավարման կենտրոնից, այլ աղբյուրներից, ապա Կենտրոնական կարգավարական ծառայությունը դրա մասին անհապաղ տեղեկացնում է Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը և գնհատելով իրավիճակը,  հայտարարում է իրավիճակին համապատասխան վթարային փուլ և սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:».

14) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «56. Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի կողմից որոնման աշխատանքների մասին հայտարարումից հետո Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի պատասխանատու աշխատակիցը լրացնում է որոնման աշխատանքների հրահանգավորման ձևաթերթը՝ համաձայն Ձև N 1-ի։»․

15) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61. Տագնապի փուլի ժամանակ Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնն այդ մասին անհապաղ համապատասխան կապի միջոցներով տեղեկացնում է որոնողափրկարարական ծառայություններին:».

16) 64-րդ կետ 1-ին ենթակետի շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) եթե Փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը տեղեկացվում է վթարային իրավիճակի մասին, սակայն նրան հայտնի չէ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացնում հարևան փրկարարական համակարգող կենտրոնները, ապա համապատասխան կապի միջոցներով կապ է հաստատում հարևան փրկարարական համակարգող կենտրոնների հետ և ստանում համապատասխան տեղեկատվություն նրանց կողմից իրականացված միջոցառումների և այլ գործողությունների վերաբերյալ.».

17) 66-րդ կետի՝ 1-ին ենթակետում «հնարավորության սահմաններում» բառերից հետո լրացնել «կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.

          18) 68-րդ կետի 1-ին ենթակետում  «օդանավ շահագործողին» բառերը փոխարինել «կենտրոնական կարգավարական ծառայությանը» բառերով.

          19) 69-րդ կետի՝

ա. 7-րդ ենթակետում «տեղեկատվությունը» բառերից հետո հանել «կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.

բ. 8-րդ ենթակետում «օդանավ շահագործող» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.

20) 70-րդ կետում «օդանավը շահագործողին» բառեր փոխարինել «կենտրոնական կարգավարական ծառայությանը» բառերով.

21) 72-րդ կետի առաջի պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«72. Աղետի փուլը հայտարարում է փրկարարական համակարգող կենտրոնը, որն աղետի   փուլի հայտարարումից հետո պետք է՝» ․

22) 72-րդ կետի՝

ա. 6-րդ ենթակետում «քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Կոմիտեի» բառով.

բ. 7-րդ ենթակետում «դիմել» բառից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը․

գ. 8-րդ ենթակետում «համապատասխան հարցումով» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը․

դ. 9-րդ ենթակետում «օդանավ շահագործողին» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.

23) 83-րդ կետի 3-րդ ենթակետում «օպերատիվ շտաբին» բառերը փոխարինել «Փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին» բառերով.

24) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«91. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի աղետների դեպքում Փրկարար ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքների համակարգման և տեխնիկական աջակցության նպատակով փոխադարձ համաձայնության սկզբունքով համագործակցում է հարևան երկրների համապատասխան մարմինների ու որոնողափրկարարական խմբերի հետ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ ապահովում է այլ երկրների որոնողափրկարարական ուժերի ու միջոցների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ինչպես նաև Կոմիտեի միջոցով ապահովում է ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ համակարգից աղետների մասին տեղեկատվության ստացումը:»

25)  լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր՝ IX գլուխ․

«IX. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  1. Oդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում իրականացվող անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կոմիտեի կողմից՝ աուդիտների, տեսչական գործառույթների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով։
  2. Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում իրականացվող անհրաժեշտ աշխատանքների վերհսկման նպատակով մշակում են աուդիտների տեսչական գործառույթների, ուսումնասիրությունների և դիտարկումների տարեկան պլաններ, որոնք հաստատվում են Կոմիտեի նախագահի կողմից։
  3. Պլանային աուդիտները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները և դիտարկումները իրականացվում են Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ընթացակարգերով և համապատասխան ստուգաթերթիկների (checklist) միջոցով՝ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մասով տեսչական լիազորություններ ունեցող մասնագետ-տեսուչների կողմից: Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից կարող են իրականացվել նաև ոչ պլանային տեսչական գործառույթներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ։
  4. Աուդիտները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները և դիտարկումները անցկացվում են Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված տեսչական խմբի կողմից։ Անցկացված աուդիտի, տեսչական գործառույթի, ուսումնասիրությունների և դիտարկումների վերաբերյալ Կոմիտեի նախագահին ներկայացվում է հաշվետվություն։
  5. Հաշվետվությունը ներառում է`

1) ներածական մաս.

2) միջոցառման տեսակը, անցկացման վայրը, ամսաթիվը և ժամանակահատվածը.

3) միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները՝ նշելով անունը, ազգանունը և պաշտոնը.

4) միջոցառմանը ենթակա կազմակերպությունը և ոլորտը.

5) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները.

6) տեսչական խմբի եզրակացությունը և հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ (եթե այդպիսիք կան):

  1. Կազմված հաշվետվությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությանը և Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին ներկայացվում է տեսչական գործառույթի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կազմակերպությունը հաշվետվության ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեին է ներկայացնում թերությունների վերացման պլան, որը ներառում է համապատասխան թերությունների վերացման համար իրականացման ենթակա գործողությունների հստակ նկարագիրը և դրանց կատարման ժամկետները:
  2. Կոմիտեի կողմից իրականացնում է շարունակական վերահսկողություն քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների և Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի կողմից որոնողափրկարարական աշխատանքների պատրաստականության վիճակի նկատմամբ՝ վերահսկողության ընթացքում հայտնաբերված թերությունները վերացնելու և Կոմիտեի եզրակացությամբ արձանագրված թերությունների հետագա կրկնելիությունը բացառելու նկատմամբ:
  3. Հաշվետվությամբ արձանագրված թերությունների վերացման աշխատանքների կատարումը վերահսկվում է Կոմիտեի կողմից:»։

26) Ձև N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

27) լրացնել նոր Ձև N 4-ով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ և Ձև N 5-ով «OԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ»` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

      ԵՐԵՎԱՆ 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ ____-ի թիվ ____-Ն որոշման

 

«Ձև N 3

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄՆԱՏԱՐԻՑ ՕԵԿ ԿԱՐԳԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՆՑԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի

Հանրապետության

Վարչապետ

 

 

Օդանավի

հրամանատար

Օդանավակայանների

շահագործման ծառայությունների կարգավարներ

Զվարթնոց- Հեռ ․․․

Շիրակ- Հեռ ․․․․․

Սյունիք- Հեռ ․․․․․

ՀՀ ՏԿԵ

Նախարար

Հեռ ․․․․․․․․

 

ՀՀ ՊՆ Ավիցիայի վարչություն

Հեռ ․․․․․․․․

           

ՀՀ ՆԳՆ

ՓՐԿԱՐԱՐ ծառայության փրկարարական համակարգող կենտրոն

Հեռ ․․․․․․․․

 

ՀՀ ՆԳՆ

Հերթապահություն

Հեռ ․․․․․․․․

ՀՀ առողջապահության նախարարություն

Հեռ ․․․․․․․․

 

Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավար

ՀՀ Ազգային անվտագության ծառայության հերթապահություն

Հեռ ․․․․․․․․

  

 

 

ՔԱԿ նախագահ

(օպերատիվ շտաբի պետ)

Հեռ060434200, 201

 

ՔԱԿ

կենտրոնական կարգավարական ծառայություն

Հեռ060434295, 060434296

 

 

ՔԱԿ նախագահի տեղակալ

(օպերատիվ շտաբի պետի տեղակալ)

Հեռ060434201

 

 

 

 

 

ՀՀ գրանցված Օդանավ շահագործողներ

Ֆյալուան- ․․․․․․

Հայկական

ավիաուղիներ- ․․․․

Շիրակ Ավիա- ․․․․․

Արմենիա էյրվեյզ- ․․․․

Հայվեյզ- ․․․․․․․

 

ՔԱԿ նախագահի օգնական

Հեռ060434209

 

 

 

 

 

ՕԵԿ թռիչքների

Ղեկավար

Հեռ ․․․․․․․․

 

։»։

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ ____-ի թիվ ____-Ն որոշման

 

«Ձև N 4

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

 

 

Հայաստանի

Հանրապետության

Վարչապետ

 

ՀՀ ՆԳՆ

ՓՐԿԱՐԱՐ ծառայության փրկարարական համակարգող կենտրոն

Հեռ ․․․․․․․․

Օդանավակայանների

շահագործման ծառայությունների կարգավարներ

Զվարթնոց- Հեռ ․․․

Շիրակ- Հեռ ․․․․․

Սյունիք- Հեռ ․․․․․

ՀՀ ՏԿԵ

Նախարար

Հեռ ․․․․․․․․

ՀՀ ՊՆ Ավիցիայի վարչություն

Հեռ ․․․․․․․․

ՔԱԿ նախագահ

(քաղավիացիայի օպերատիվ շտաբի պետ)

Հեռ060434200

 

Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավար

Հեռ ․․․․․․․․

 

ՀՀ ՆԳՆ

Հերթապահություն

Հեռ ․․․․․․․․

ՀՀ առողջապահության նախարարություն

Հեռ ․․․․․․․․

 

ՕԵԿ թռիչքների

Ղեկավար

Հեռ ․․․․․․․․

ՔԱԿ

կենտրոնական կարգավարական ծառայություն

 

Հեռ060434295, 060434296

 

ՀՀ Ազգային անվտագության ծառայության հերթապահություն

Հեռ ․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

ՔԱԿ նախագահի տեղակալ

(օպերատիվ շտաբի պետի տեղակալ)

Հեռ060434201

 

 

 

 

 

 

ՔԱԿ նախագահի օգնական

Հեռ060434209

 

 

 

 

ՀՀ գրանցված Օդանավ շահագործողներ

Ֆյալուան- ․․․․․․

Հայկական

ավիաուղիներ- ․․․․

Շիրակ Ավիա- ․․․․․

Արմենիա էյրվեյզ- ․․․․

Հայվեյզ- ․․․․․․․

 

 

 

 

Ձև N5

 

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

OԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ

 

 

 

Հ/Հ

 

 

Տեղեկատվությունն ընդունող մարմինը

 

 

 

Տեղեկատվությանը բնույթը

 

Տեղեկատվության փոխանցման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը

 

Տեղեկատվությունն ընդունող անձի անուն ազգանունը, պաշտոնը

Տեղեկատվություն հայտնող կարգավար՝ /Ա.Ա.Հ. տվյալները և ստորագրությունը/․ հայտնելու օրը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

։»։

 

 

  • Քննարկվել է

    02.10.2024 - 18.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 576

Տպել