«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
-
2 - Կողմ
-
22 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չլինելու և տվյալ հարկային հաշվարկի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետի հետաձգման դեպքում նույն ժամանակահատվածի համար տվյալ հարկային հաշվարկով առաջացող հարկի (վճարի) նկատմամբ տույժ չհաշվարկելու, եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ինքնաշխատ լրացման ապահովման, ինչպես նաև հարկային գործակալների կողմից ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի գումարների վերաբերյալ հաշվարկը և տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու միասնական հաշվետու ժամանակաշրջան սահմանելու և մեկ հաշվետվական ձևով հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
1) Գործող կարգավորումների համաձայն՝ եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկային հաշվարկն ուշ ներկայացնելու համար օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով:
Անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ դեպքում հետաձգել նաև հարկի (վճարի) նկատմամբ տույժի հաշվարկման վերջնաժամկետը։
2) ՀՀ հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:
Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ:
Այդ առումով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի գումարների մասին հաշվարկի և տեղեկությունների ներկայացման տարբեր ժամկետները խոչնդոտում են հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարական աշխատանքների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև պահանջում են հարկ վճարողներից հարկային մարմին տարբեր ժամկետներում և տարբեր ձևատեսքերով ներկայացվող փաստաթղթերի կազմման համար կրկնակի ժամկետի ծախսմանը։
3) Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ hարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի: Եկամտային հարկի հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների և ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:
Նույն հոդվածի 4.1-ին մասին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
Միաժամանակ, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Վերոնշյալ կարգավորումներից ելնելով՝ որոշ դեպքերում առաջանում են ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) նախալրացման ապահովման մասով խնդիրներ՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում համապատասխան տվյալների բացակությամբ պայմանավորված։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է՝
- սահմանել, որ եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկը (վճարը) ուշ վճարելու համար օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկի (վճարի) վճարման համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով,
- ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ մինչև այդ ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվելու մինչև նախագծի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան։
Միաժամանակ՝ նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևում և սահմանել մեկ ընդհանուր հաշվետվական ձև, որտեղ ներառված կլինեն նաև այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններում առկա տվյալները,
- եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ,
- 2024 թվականի համար եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել 2025 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ,
- սահմանել, որ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց այլ եկամուտների մասով անհատական տեղեկությունները տարեկան կտրվածքով ներկայացնելու փոխարեն, 2025 թվականի հունվարի 1-ից հարկային մարմին ներկայացվելու են եկամտային հարկի ամսական հաշվարկներով։
Միաժամանակ, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի ամսական հաշվարկում, բացի հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, ներառվում են նաև այլ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (այդ թվում՝ պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց), նրանց այլ եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի մասով անհատական տեղեկություններ։
4․ Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան՝
- հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկը և այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու միասնական ժամկետի և հաշվետվական ձևի վերանայումն է,
- հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չլինելու և տվյալ հարկային հաշվարկի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետի հետաձգման դեպքում նույն ժամանակահատվածի համար տվյալ հարկային հաշվարկով առաջացող հարկի (վճարի) նկատմամբ տույժի չհաշվարկումն է,
- այլ եկամուտների մասով ֆիզիկական անձանց անհատական տեղեկությունները ամսական կտրվածքով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումների սահմանումն է։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
- վերանայել հարկային գործակալների կողմից ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված կարգավորումները,
- հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չլինելու և տվյալ հարկային հաշվարկի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետի հետաձգման դեպքում այդ ժամանակահատվածի համար հարկը (վճարը) ուշ վճարելու՝ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ չկիրառել,
- ապահովել ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հաշվարկ (հայտարարագրերի) հարկային մարմին ներկայացնելու նպատակով՝ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց այլ եկամուտների վերաբերյալ անհատական տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելը։
-
Քննարկվել է
26.09.2024 - 11.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1840
Տպել