«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
-
3 - Կողմ
-
18 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 6-րդ մասը «ուշ ներկայացնելու» բառերից հետո լրացնել «կամ հարկը (վճարը) ուշ վճարելու» բառերով, իսկ «հաշվարկի ներկայացման» բառերից հետո լրացնել «կամ հարկի (վճարի) վճարման» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 3․ Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:»,
2) 4-րդ մասի 2-րդ կետում և 4.1-ին մասում «մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև մայիսի 1-ը» բառերով,
3) 4-րդ մասի 2-րդ կետում և 4.1-ին մասում «մարտի 2-ից» բառերը փոխարինել «փետրվարի 1-ից» բառերով,
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում եկամուտներ ստացած այն ֆիզիկական անձանց (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց), նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, որոնց վերաբերյալ եկամտային հարկի ամսական հաշվարկներով անհատական տեղեկություններ չեն ներկայացվել, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:»,
5) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը և 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է 2024 թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) մասով։
3․ Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին են ներկայացվում մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան։
4․ Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2025 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա։
5. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2024 թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացվող ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկությունների վրա։
6. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
26.09.2024 - 11.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1767
Տպել