Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծերի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կլրացվեն օրենսդրական բացերը, որոնք հնարավորություն կտան կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման իրավահարաբերությունները ներմուծման և արտահանման գործընթացում, որն էլ իր հերթին կնպաստի հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը, ինչպես նաև նշված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս կարանտին վնաատու օրգանիզմների հայտնաբերման գործոնով պայմանավորված խնդիրների լուծմանը՝ հնարավորություն ստեղծելով համապատասխան վարակազերծում իրականացնող կազմակերպության առկայության դեպքում վարակազերծման արդյունքներով արտադրանքի առանց խոչընդոտների արտահանմանը կամ Եվրասիական տնտեսական միության  անդամ երկիր փոխադրմանը։

  • Քննարկվել է

    26.09.2024 - 17.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1182

Տպել