Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի հիմնավորումը

1

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարմամբ: ՀՀ մարզերում գտնվող չօգտագործվող պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու համար, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով սահմանվել են համապատասխան պահանջներ, որոնք  առաջարկվում են ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից:

Նախագծով առաջարկվում է նաև բացառություն սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման գործընթացի համար:

2

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից առաձնացվել են ՀՀ մարզերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող  շուրջ 71 միավոր 66400  քառ.մետր մակերեսով անշարժ գույքը, որոնք  նախատեսվում է կամ օտարել կամ  ներդրումային ծրագրերի ներգրավմամբ տրամադրել անհատույց օգտագործման:

Նշված անշարժ գույքի մի մասն արդեն իսկ գնահատվել է և ներկայացվել է օտարման /32 միավոր` 500 մլն. դրամ գնահատված արժեքով` ներառյալ հողամասերի կադաստրային արժեքները/: ՀՀ մարզերում գտնվող չօգտագործվող պետական գույքը  ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով, առաջարկում ենք սահմանել գույքն անհատույց օգտագործման տրամադրելու համար պահանջներ, մասնավորապես՝ ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից, ներդրումների ծավալի և աշխատատեղերի ստեղծում պահանջով, որոնք բավարարելու դեպքում գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման:

Ներկայումս մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպվում են հիմնադրամների և կազմակերպության կողմից արդեն իսկ զբաղեցրած տարածքները վերակազմակերպված հիմնադրամներին ևս տրամադրվում են անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով: Գործող կարգի համաձայն հիմնադրամներին պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում հաստատված օրինակելի ձևին համապատասխան՝ ծրագիր ներկայացնելու դեպքում և ծրագրով սահմանված ժամկետում:

4.

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

5.

 Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունմամբ  ՀՀ մարզերում գտնվող չօգտագործվող պետական գույքը  ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից սահմանված պահանջներով, որոնց բավարարման դեպքում՝ գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման, ինչպես նաև կվերացվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման դեպքում գործող կարգի հետ առաջացող հակասությունները:

6.

 Այլ տեղեկություններ

 

Չկան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ

համապատասխանությունը

Համապատասխանում է:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան: 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     

        «Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    26.02.2018 - 14.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8663

Տպել