Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա ՀՀ ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

Սակայն, ի տարբերության այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների փոխանակման կարգին ներկայացվող պահնջների, որի հիմքը ևս սահմանված է Օրենքի 27-րդ հոդվածի 13-րդ մասով, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կարգավորումներով նախատեսված չեն այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների դիմաց ՀՀ ազգային վարորդական վկայական տալու մասին կարգավորումները, այսինքն Օրենքի 27-րդ հոդվածի 12-րդ մասի կիրարկումը բացակայում է։

Ավելին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածի 4-րդ մասն ի թիվս դիսպոզիցիայով նկարագրված այլ արարքների պատասխանատվություն է սահմանում ՀՀ քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելու համար, սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միաժամանկ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, այցելում են ՀՀ և ՀՀ-ում վարում են տրանսպորտային միջոց իրենց քաղաքացիության մյուս երկրի կողմից տրված վարորդական վկայականով։

Նման կարգավորումը զրկում է վերը նշված կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ունենալով սահմանված կարգով ստացված և միջազգային իրավական ակտերին համապատասխանող վարորդական վկայական, ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելու հանարավորությունից, այդ թվում՝ զրկելով վերջիններիս իրենց տրանսպորտային միջոցները վարելով ՀՀ այցելելու հնարավորությունից։

Վերը նշվածի և ՀՀ վարչապետի՝ խնդրին լուծում տալու մասին հանձնարականի հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել Օրենքի 27-րդ հոդվածի 12-րդ մասի կիրարկումը՝ ՀՀ քաղաքացիների՝ այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների դիմաց ՀՀ ազգային վարորդական վկայական տալու ճանապարհով (այս դեպքում ՀՀ քաղաքացու՝ այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը չի վերցվում)։   

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է Որոշման N 1 հավելվածով նախատեսել կարգավորումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացու՝ այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականի դիմաց վերջինիս՝ առանց այլ պետությունում ստացած վարորդական վկայականը վերցնելու կտրվի ՀՀ ազգային վարորդական վկայական։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ ունեցող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բացի այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների, ունենալ նաև ՀՀ ազգային վարորդական վկայական՝ դրանով իսկ զերծ մնալով Օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվությունից։

Այս կարգավորումը լիարժեք կապահովի ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումը, ըստ էության հնարավորություն տալով, ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների կողմից ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով ՀՀ-ում տրանսպորտային միջոցը վարել ոչ ՀՀ կողմից տրված վարորդական վկայականով և այդ ժամկետում դիմել և ստանալ ՀՀ ազգային վարորդական վկայական։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն                            

 

  • Քննարկվել է

    18.09.2024 - 03.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 819

Տպել