ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2024 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Հավելվածի Աղյուսակ N 3-ը՝
ա. «14» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
14.1 |
Հագուստի արտադրություն, բացի մորթե հագուստից |
40 |
».
բ. «14.2» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
14.3 |
Տրիկոտաժե արտադրատեսակների արտադրություն |
40 |
».
գ. «25.6» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
25.7 |
Դանակային արտադրատեսակների, ձեռքի մետաղե գործիքների և ընդհանուր նշանակության մետաղե արտադրատեսակների արտադրություն |
25 |
».
դ. «28.4» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
28.9 |
Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն |
30 |
».
ե. «32.1» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
32.2 |
Երաժշտական գործիքների արտադրություն |
26 |
».
զ. «56.1» ծածկագրով տողից հետո լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
«
56.2 |
Հանրային սննդի կազմակերպման այլ գործունեություն |
23 |
».
2) Հավելվածի 10-րդ կետում «250» թիվը փոխարինել «300» թվով.
3) Հավելվածի 11-րդ կետում «170» թիվը փոխարինել «220» թվով, «220» թիվը փոխարինել «270» թվով, իսկ «250» թիվը փոխարինել «300» թվով.
4) Հավելվածի 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
5) Հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) հայտնաբերված թերությունների և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների գնահատական` առավելագույնը 30 միավոր կշիռ (աղյուսակ N 5):».
6) Հավելվածի 19-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) գնահատվող օբյեկտում առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա տրվող գնահատական՝ առավելագույնը 50 միավոր կշիռ։».
7) Հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ կետով՝
«19.1. Անհատական ռիսկ = (Ա1/70)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում չի իրականացվել կամ ((Ա1+Ա2)/120)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում իրականացվել է, սակայն հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական չի տրվել կամ դրա կատարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ մյուս դեպքերում` Ա1+Ա2+Ա3+Ա4
որտեղ՝
ա. Ա1-ը գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է: Սահմանային արժեքների դեպքում որպես հիմք է ընդունվում ավելի փոքր միավոր ունեցող ազդեցությունը: Միևնույն չափորոշիչի տարբեր ազդեցություններ միավորների ընտրվում է առավելագույնը,
բ. Ա2-ը ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա2 = (n1/n2)*50, որտեղ n1-ը ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի արժեքն է, որոնց մասով արձանագրվել է խախտում, իսկ n2-ը՝ ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի Ա2-ը բաղադրիչը գնահատելիս հաշվի չեն առնվում հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական կատարման մասով իրականացված ստուգման ժամանակ արձանագրված արդյունքները: Միևնույն ոլորտում և միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգաթերթով ստուգում իրականացնելու դեպքում ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է առավելագույն գումարային միավոր ստացած ստուգաթերթի արդյունքը: Միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ նույն ստուգաթերթով մեկից ավելի ստուգում իրականացնելու պարագայում՝ տվյալ ստուգաթերթի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է տվյալ հարցի մասով իրականացված վերջին ստուգման արդյունքում արձանագրված տվյալները:
գ. Ա3-ը տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների սահմանված ժամկետում վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) կատարման գնահատականն է,
դ. Ա4-ը տեսչական մարմնի կողմից առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա տրված գնահատականն , որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա4 = (m1/m2)*50, որտեղ m2-ը առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում դիտարկված հարցերի քանակն է, իսկ m1-ը՝ այն հարցերի քանակն է, որոնց մասով արձանագրվել է խախտում: Նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ առանց ստուգաթերթերի կիրառության մեկից ավել անգամ վարչարարություն իրականացնելու պարագայում՝ որպես հիմք ընդունվում է գնահատված միավորների առավելագույն արժեքը:».
8) Հավելվածի 20-րդ կետում «չափորոշչի ազդեցության միավորների հանրագումարի բաժանման եղանակով՝ չափորոշչի համար նախատեսված ազդեցության քանակի վրա» բառերը փոխարինել «չափորոշիչը գնահատվում է առավելագույն միավոր ստացած ազդեցության հիման վրա» բառերով.
9) Հավելվածի Աղյուսակ N 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
« » N -Ն որոշման
Աղյուսակ N 4
NN ը/կ
|
Չափորոշիչը
|
Ազդեցությունը
|
Միավորները |
||||||
10 |
20 |
30 |
40 |
50 |
60 |
70 |
|||
1. |
Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն |
մակերևութային ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում |
մինչև 5 լ/վրկ քանակություն |
5-10 լ/վրկ քանակություն |
10-20 լ/վրկ քանակություն |
20-50 լ/վրկ քանակություն |
50-100 լ/վրկ-ից ավելի քանակություն |
100--150 լ/վրկ-ից ավելի քանակություն |
150 լ/վրկ-ից ավելի քանակություն |
ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունահանում և հաշվառում բացառությամբ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում |
մինչև 5 լ/վրկ քանակություն |
5-10 լ/վրկ քանակություն |
10-20 լ/վրկ քանակություն |
20-50 լ/վրկ քանակություն |
50-100 լ/վրկ-ից ավելի քանակություն |
100-150 լ/վրկ քանակություն |
150 լ/վրկ քանակություն |
||
Մակերևութային ջրային ռեսուրսներ կամ ջրային համակարգ արտադրական կեղտաջրերի արտահոսք բացառությամբ Սևանա լիճ արտադրական կեղտաջրերի արտահոսքի |
- |
- |
օրական մինչև |
օրական 1 խոր.մ-ից մինչև 5 խոր․ մ քանակություն |
օրական 5 խոր․մ-ից մինչև 10 խոր. մ |
օրական 10 խոր․մ-ից մինչև 15 խոր. մ քանակություն |
Օրական 15 խոր. մ-ից ավելի քանակություն |
||
արդյունաբերական կեղտաջրերի արտահոսքեր |
- |
- |
- |
- |
- |
շրջակա միջավայր |
պոչամբարներ |
||
|
|
Սևանա լիճ արտադրական կեղտաջրերի արտահոսք |
- |
- |
- |
- |
օրական մինչև |
օրական 1 խոր.մ-ից մինչև 5 խոր․ մ քանակություն |
օրական 5 խոր․մ- մ-ից ավելի քանակություն |
|
|
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործում և հաշվառում |
- |
- |
- |
- |
մինչև 5 լ/վրկ քանակություն |
5-10 լ/վրկ քանակություն |
10 լ/վրկ-ից ավելի քանակություն |
2. |
Մթնոլորտային օդի պահպանություն |
անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումներ |
- |
տրանսպորտային միջոցներ շահագործողներ |
օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների |
բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի և մյուս պատրաստուկների փոխադրում, պահում և կիրառում կամ օգտակար հանածոների արդյունահանում, պայթեցման աշխատանքներ, արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրում պահումը և պահեստավորումը |
մեկ տարում |
2 մլրդ խոր. |
մեկ տարում |
3. |
Հողերի օգտագործում և պահպանություն |
հողի օգտագործումը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակության հողերում, հողի վերին (բերրի) շերտի հանում, և պահում և/կամ աղտոտում (աղբոտում) |
- |
- |
Պահուստային հողեր |
Գյուղատնտեսական, բնակավայրերի նշանակության |
ջրային |
Հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային |
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների |
4. . |
Թափոնների գործածություն |
շրջակա միջավայրում սահմանված/արգելված կարգով թափոնների գործածություն |
|
|
|
արտադրական հրապարակ |
թափոնակու-տակիչ |
աղբավայր |
ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ |
թափոնների հաշվառման, գոյացման և օգտահանման կարգի ապահովում և/կամ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման կարգի ապահովում |
մինչև 1 տ |
1-3 տ |
3-20 տ |
20-50 տ |
50-100 տ |
100 տոննայից ավելի |
1, 2, 3, 4 վտանգավորության դասեր |
||
վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորման կարգի պահպանում |
- |
հավաքում |
փոխադրում |
տեղադրում |
պահում |
վերամշակում |
վնասազերծում |
||
5. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (հանքային ջրի արդյունահանում և ածխաթթու գազի կորզում) |
Հորատանցքերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (խոր. մ) |
- |
- |
մինչև 5 հազ. |
5-10 հազ. |
10-20 հազ. |
20-30 հազ. |
30 հազ. և ավելի |
||
Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս |
||
Տրամադրված պաշարների ծավալներ (խոր. մ) |
- |
- |
մինչև 50 հազ. |
50-100 հազ. |
100-150 հազ. |
150-300 հազ. |
300 հազ. և ավելի |
||
6. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում) |
Հանքավայրերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (տ) |
մինչև 10 հազ. |
10-50 հազ. |
50-200 հազ. |
200-1 մլն. |
1-5 մլն. |
5-10 մլն. |
10 մլն. և ավելի |
||
Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս |
||
Տրամադրված պաշարների ծավալներ (տ) |
- |
- |
մինչև 100 հազ. |
100-500 հազ. |
500 հազ.-1 մլն. |
1-10 մլն. |
10 մլն. և ավելի |
||
7. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (պինդ ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում) |
Հանքավայրերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները (խոր. մ) |
- |
- |
մինչև 10 հազ. |
10-25 հազ. |
25-50 հազ. |
50-100 հազ. |
100 հազ. և ավելի |
||
Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս |
||
Տրամադրված պաշարների ծավալներ (խոր. մ) |
- |
- |
մինչև 10 հազ. |
10-50 հազ. |
50 -200 հազ |
200-500 հազ. |
500 հազ. և ավելի |
||
8. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (պինդ ոչ օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն) |
Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի մակերես |
- |
- |
մինչև 2 հա |
2-10 հա |
10-50 հա |
50-200 հա |
200 հա և ավելի |
Փորձնական հանույթի չափը (խոր. մ) |
- |
- |
մինչև 500 խոր. մ |
500-1000 խոր. մ |
1000-5000 խոր. մ |
5000-15000 խոր. մ |
15000 խոր. մ -ից ավելի |
||
9. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (մետաղական օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն) |
Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղամասի մակերես |
- |
- |
մինչև 200 հա |
200-500 հա |
500-1000 հա |
1000-5000 հա |
5000 հա և ավելի |
Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի խորությունը |
- |
- |
մինչև 100 մ |
1000-2000 մ |
2000-4000 մ |
4000-6000 մ |
6000 մ -ից ավելի |
||
Նմուշարկումների քանակը |
|
|
Մինչև 1000 հատ |
1000-3000 հատ |
3000-5000 հատ |
5000-7000 հատ |
7000 հատ ր ավելի |
||
10. |
Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն |
|
- |
|
վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանում կամ ներմուծում |
անազատ և կամ կիսաազատ պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում |
վերաբնակեցման, կլիմայավար-ժեցման նպատակով օգտագործում |
Գյուղատնտեսական (սելեկցիոն), արդյունագործական նպատակով օգտագործում |
Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործում |
11. |
Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործում և պահպանություն |
|
- |
- |
ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ |
բուսական աշխարհի օբյեկտների՝ տարբեր նպատակներով օգտագործում` բացի ՀՊՏ և անտառային տարածքներից |
բուսաբանական այգիներ, դենդրոպարկեր |
անտառային տարածքներ |
հատուկ պահպանվող տարածքներ, Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված վայրի բույսերի օգտագործում |
12. |
Ընդերքի օգտագործում և պահպանություն (հանքային ջրերի երկրաբանական ուսումնասիրություն) |
Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի քանակը |
- |
- |
3 հատ |
4 հատ |
5 հատ |
6 հատ |
6 հատից ավելի |
Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված հորատվելիք հորատանցքերի խորությունը |
- |
- |
60-90 մ |
90-130 մ |
130-170 մ |
170-210 մ |
210 մ -ից ավելի |
Հայաստանի Հանրապետության Ա. Հարությունյան
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
-
Քննարկվել է
18.09.2024 - 04.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 655
Տպել