ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » ----------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման (այսուհետ` որոշում)`
1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «Պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
2) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
3) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Որոշման հավելվածում`
1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «Պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
2) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել ««Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
3) 2.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.1. Պատվիրատուն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, իսկ «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերում նշված դեպքերում` 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության դեպքում` նաև չգրանցված դեղեր: Ընդ որում, սույն կետով սահմանված չգրանցված դեղերը պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում կամ ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում:».
4) 2.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ ընտրված մասնակիցը գնային առաջարկը ներկայացնելու ժամանակ չգրանցված դեղերի համար պարտադիր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում գրանցված լինելու, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին, ինչպես նաև տեղեկատվություն` «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության մասին:».
5) 2.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) տեղափոխման և պահպանման պայմանները սահմանելիս` առաջնորդվում են «Դեղերի մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներով.».
7) 3-րդ կետի 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
8) 3-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով.
9) 3-րդ կետի 8-րդ ենթակետում ««Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել ««Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
18.09.2024 - 03.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1117
Տպել