Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1258-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1258-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագծի) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1258-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) վերջինիս լիազորող նորմ հանդիսացող ՀՀ հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

   2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28- N 95-Ն օրենքի 13-րդ հոդվածով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածում, որը հանդիսանում է Որոշման լիազորող նորմը։

ՀՀ հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձանց ներկայությամբ կարող են Կառավարության սահմանած կարգով վերցնել հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակներ և իրեր (նյութական կրիչով տվյալ հարկային ստուգմանն առնչվող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի, տեսաձայնագրությունների կրկնօրինակ), փորձանմուշներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ չխոչընդոտելով հարկ վճարողի բնականոն աշխատանքին, որոնք պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերցնելուց երեք տարի հետո վերադարձվում են հարկ վճարողին:

Միաժամանակ, վերոնշյալ հոդվածում լրացնել է նոր 1․1-ին մաս, որի համաձայն՝ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին առաջարկում են ներկայացնել հարկային հսկողությանն առնչվող` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրերը, փաստաթղթերը կամ դրանց կրկնօրինակները, իսկ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի հրաժարվելու կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից գրավոր եղանակով առաջարկված ողջամիտ ժամկետում դրանք չտրամադրելու, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում իրավասու են իրականացնելու բացառապես հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում՝ Կառավարության սահմանած կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վերցված փաստաթղթերի կրկնօրինակները բավարար չեն հարկային հսկողության միջոցառումների իրականացման համար կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց մոտ առկա են բավարար հիմքեր հարկ վճարողի կողմից փաստաթղթերի բնօրինակները ոչնչացնելու, թաքցնելու, փոփոխելու կամ փոխարինելու մտադրությունների մասին, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները՝ նույն հոդվածով սահմանված կարգով:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշումը խմբագրել և նախատեսել փաստաթղթերի, իրերի կամ փորձանմուշների առգրավման վերաբերյալ կարգավորումներ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ, մշակվել է Նախագիծը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

6.Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է Որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածի կարգավորումներին՝  սահմանելով փաստաթղթերի, իրերի կամ փորձանմուշների առգրավման վերաբերյալ դրութներ։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխութ­յուններ չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    17.09.2024 - 02.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1058

Տպել