«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-201 Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1 մասով՝ հետևյալ խմբագրությամբ․
«1․1․ Կառավարությունը ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները ավելացնելու համար հաստատել ֆինանսական աջակցության ծրագրեր։»
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
17.09.2024 - 03.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 704
Տպել