Rudik Danielyan
18.09.2024
Բարև իսկ Արարատի մարզում, նայակերտ համայնքում խաղողագործներին քամուց պատճառված վնասների մասով ոչինչ չկա?1հա մասով 300000-700000դրամ վնաս է պատճառվել։Արձանագրվել է ու վերջ։
3 - Կողմ
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Անհրաժեշտությունը։
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցելու և վնասը որոշակի չափով մեղմելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Վնասի հաշվարկները իրականացվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը ըստ մշակաբույսերի տեսակների վնասված ցանքատարածության մակերեսի, վնասվածության աստիճանի վերաբերյալ, ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023 թվականի բուսաբուծական արտադրանքի գները և վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները՝ ըստ համապատասխան մարզերի: Խաղողի, պտղի, հատապտղի, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի համար տրամադրվող աջակցությունը նախատեսված է վնասի 5%-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ:
Հարկ է նշել, որ աջակցության տրամադրումը նախատեսված է կարկուտի հետևանքով 50-100% վնաս կրած հողօգտագործողներին, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ակնկալվող բերքի 50%-ից ավելի կորուստը ունենում է էական ֆինանսական ազդեցություն հողօգտգարոծողների համար։ Միաժամանակ խաղողի, պտղի, բանջարեղենի համար վնասի 5%-ի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով նախորդ տարիների փորձը։
Համաձայն ՀՀ մարզպետարանների կողմից տրամադրված տեղեկատվության կարկուտի հետևանքով վնասված ցանքատարածությունները և այգետարածքները կազմում են 11,192,65 հա, որից 2794,143 հա-ը՝ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածություններն են, իսկ 8398,50-ը պտղատու այգիները, բանջարաբոստանային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և կարտոֆիլի ցանքատարածությունները, որոնց ընդհանուր վնասի չափը դրամային արտահայտությամբ կազմում է 20,804,670,773․06 մլրդ գումար։
Ելնելով վերագրյալից, ՀՀ մարզպետարանների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն կարկտահարության հետևանքով 50-100% վնաս կրած հողօգտագործողներին տրամադրվող ընդհանուր աջակցության գումարը կազմում է շուրջ 1 098 062 265,20 ՀՀ դրամ գումար։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերից։
Կարգավորման նպատակը և բնույթը։
1) խաղողի, պտղի և հատապտղի համար` վնասի 5 %-ի չափով,
2) կարտոֆիլի, բանջարաբոստանային, կերային և տեխնիկական մշակաբույսերի համար` վնասի 5 %-ի չափով,
3) հացահատիկի և հատիկաընդեղենի 1 հա-ի համար` 30000 դրամ:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ կառաջանան։ Ըստ այդմ՝ զուգահեռաբար ներկայացվում է առաջարկություն՝ նախագծով նախատեսված փոխհատուցման տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ: Ըստ նախնական օպերատիվ տվյալների, գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար կպահանջվի շուրջ 150 մլն դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։
Նախագծի ընդունման արդյունքում արդյունքում կարկուտի հասցված վնասների դիմաց տրամադրված աջակցության միջոցով հնարավոր կլինի հողօգտագործողների կողմից որոշակի չափով մեղմել կրած ֆինանսական կորուստները և շարունակել գյուղատնտեսական գործունեությունը։
Քննարկվել է
16.09.2024 - 04.10.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1321
Տպել18.09.2024
Բարև իսկ Արարատի մարզում, նայակերտ համայնքում խաղողագործներին քամուց պատճառված վնասների մասով ոչինչ չկա?1հա մասով 300000-700000դրամ վնաս է պատճառվել։Արձանագրվել է ու վերջ։