ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___ 2024 թվականի N___   Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 884-Լ որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է՝

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության, «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված համպատասխանաբար 11.08.2023թ. թիվ ՀԳԴ-ՀՄԱԾՁԲ-23/1-1 և 11.08.2023թ. թիվ ՀԳԴ-ՀՄԱԾՁԲ-23/1-2 ծառայությունների ձեռքբերման պայմանագրերով հասանելի ամպային տիրույթն իր լիազորությունների շրջանակում կարող է օգտագործել նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
  2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` աջակցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` ըստ անհրաժեշտության մեկամսյա ժամկետում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական և «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությունների հետ քննարկելու համապատասխան պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու հարցում։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

 

  • Քննարկվել է

    13.09.2024 - 28.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 998

Տպել