Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումն ուղղված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների բարելավմանը և էլեկտրամատակարարման ընդհատումների վերականգնման սահմանված ժամկետների խախտումների քանակի նվազեցմանը:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և սպառողների փոխհարաբերությունները մշտական արդիականացման և բարելավման կարիք ունեն: Այդ առումով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոնների գործնական կիրառման արդյունքում իրականացված վերլուծությունները, սպառողներից ստացած դիմում բողոքները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ վերլուծելով և գնահատելով գործող ԷԲՑ կանոնները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) մշակել է որոշման նախագիծ, որը համապատասխանեցված է էլեկտրաէներգետիկական շուկայի արդի պահանջներին և առավելապես կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում՝ էլեկտրական էներգիայի բաշխման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես, ներկայումս սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման վթարային ընդհատումների քանակների ու նրա  դինամիկայի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ բազմաթիվ սպառողներ մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնակի և ավել դեպքերում բաշխման ցանցում տեղի ունեցած վթարների հետևանքով հոսանքազրկվում են և նրանց էլեկտրամատակարարումը հաճախ վերականգնվում է ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների գերազանցմամբ։ Այդ դեպքերը լրացուցիչ անհարմարություններ են ստեղծում սպառողների համար և պահանջում են նոր մոտեցումներ։

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է բարելավել բաշխման ցանցի  բնականոն աշխատանքը, էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների տեխնիկական բնույթի հարաբերությունները, բաշխման ցանցի  բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են բաշխող-սպառող փոխհարաբերությունների բարելավմանը։

Մասնավորապես, նախագծով  նախատեսվում է ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում բաշխողի կողմից կրկնելու դեպքում սպառողին վճարել տույժ՝ սպառված էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Այս նոր մոտեցումը նպատակաուղղված է բաշխողի կողմից վթարավերականգնման  կանխարգելող աշխատանքների խթանմանը, ինչպես նաև սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման՝ ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների խախտման կրկնվելու դեպքում, պատճառած անհարմարության համար, նախատեսում է բաշխողի կողմից սպառողներին լրացուցիչ դրամական տույժի վճարում։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է հանձնաժողովի կողմից։

 

5․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է առավել արդյունավետ ապահովել էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը և էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների սպառման համակարգերին առնչվող հարաբերությունները:

 

  • Քննարկվել է

    12.09.2024 - 28.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1001

Տպել