«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
18 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձեւաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում՝
ա. 15-րդ կետում «ձևաչափի» բառը փոխարինել «Ձև 2-ի» բառերով,
բ. 3-րդ գլխից հետո լրացնել 4-րդ գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ.
«IV. ԱՆՀԱՏԻ ԽԻՍՏ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- 21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ հրապարակող անձը մուտք է գործում կայք, լրացնում է անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ տեղեկատվություն:
- Հրապարակող անձը պետք է ընտրի «Ուղարկել ծանուցում» բաժինը և համապատասխան դաշտում նշի «Հրապարակային անհատական ծանուցում» տեսակը, եթե հրապարակվող հայտարարությունը վերաբերվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որին արդեն ուղարկվել է նույն բովանդակությամբ անհատական ծանուցում, որի դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է պարունակի անհատական ծանուցման առնվազն ողջ բովանդակությունը՝ առանց փոփոխությունների:
- Հրապարակային ծանուցումը հանձնելիս՝ հրապարակային ծանուցում հրապարակող անձին տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:
- Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան էլեկտրոնային ձևաչափով ներկայացված հայտարարությունը՝ համաձայն Ձև 1-ի, փոխանցվում է կայքը վարող աշխատողին, ով ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, ինչպես նաև համապատասխանությունը Ձև 1-ի պահանջներին և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայքի համապատասխան բաժնում: Եթե «Ուղարկել ծանուցում» բաժնում համապատասխան դաշտում նշվել է «Հրապարակային անհատական ծանուցում» տեսակը, ապա հայտարարությունը ուղարկվում է տվյալ անձի պաշտոնական էլեկտրոնային փոստին և ինքնաշխատ կերպով տեղադրվում է կայքի համապատասխան բաժնում:
- Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը համարվում է ներկայացված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Հաստատված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող անդորրագիր:
- Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու համար կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում ընտրվում է չեղարկել հրահանգը՝ նշելով պատճառը:
- Հայտարարությունը համարվում է չեղարկված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Չեղարկված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող անդորրագիր:
- Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացնոմ է հայտարարություն՝ այն դիտելու համար անհրաժեշտ է կայքի համապատասխան բաժնում մուտքագրել ծանուցվող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը կամ վարորդական վկայականի համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաստատել բջջային հեռախոսահամարը:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սույն կարգի համաձայն հրապարակված հայտարարությունները ենթակա չեն բաժանորդագրության: Դրանք չեն ցուցադրվում նաև որոնման արդյունքներում:»,
գ. լրացնել Ձև 1՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ձև N 1
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱՏ
Հայտատուի տվյալները (լրացվում է ինքնաշխատ կայքի կողմից՝ կայք մուտք գործելիս և դեր ընտրելիս) |
Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և ՀՎՀՀ: |
Հայտարարության իրավական հիմքը |
Այն իրավական ակտը, որով սահմանված է հայտարարություն ներկայացնելու պահանջը: |
Ծանուցման վերնագիրը |
Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված հայտարարության անվանումը: |
Ծանուցման տեքստը |
Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված հայտարարության բովանդակությունը, իսկ եթե հայտարարության բովանդակությունը գերազանցում է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով՝ PDF ձևաչափով: |
Հայտարարության արդիականության ժամկետը |
Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը: |
Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի տվյալները |
Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի զբաղեցրած պաշտոնը: |
».
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ում՝
ա. 1-ին կետում «ձևաչափին» բառը փոխարինել «Ձև 2-ին» բառերով,
բ. 2-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «Ձև 2-ի» բառերով,
գ. 5-րդ կետից հետո «Ձև» բառը փոխարինել «Ձև 2» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ
ք. Երևան 2024թ.
-
Քննարկվել է
11.09.2024 - 27.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1145
Տպել