ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2024 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 3 հավելվածի 43.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող դեղագետի և/կամ դեղագործի համապատասխան որակավորման, մասնագիտական կրթության մասին տեղեկությունները և շարունակական մասնագիտական զարգացման կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման հավաստագիրը.».
2) N 3 հավելվածը 43.1-ին կետից հետո լրացնել նոր 43.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«43.2. Սույն կարգի 43.1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները ներկայացվում են բուժաշխատողների ռեգիստրի միջոցով:»․
3) N 3 հավելվածի 44.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44.2. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 43.1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերով և 44-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին: Սույն կարգի 44.1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանությունն կամ անհամապատասխանությունն որոշվում է հիմք ընդունելով բուժաշխատողների ռեգիստրում առկա տեղեկությունները, ինչի մասին լիցենզավորված անձը տեղեկացվում է հաղորդագրության միջոցով»․
4) N 5 հավելվածի 18-րդ կետում «համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն սույն որոշման» բառերը փոխարինել «սույն որոշմանը համապատասխան որակավորված բուժաշխատողների մասնագիտական կրթության մասին տեղեկությունները և շարունակական մասնագիտական զարգացման կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման հավաստագրերը,» բառերով․
5) N 5 հավելվածի 18.1-ին կետից հետո լրացնել նոր 18.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«18.2. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված` որակավորված անձանց մասնագիտական կրթության մասին տեղեկությունները և շարունակական մասնագիտական զարգացման կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման հավաստագիրը ներկայացվում են բուժաշխատողների ռեգիստրի միջոցով:»․
6) N 5 հավելվածի 19.1-ին կետում «լիցենզավորված անձին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ որակավորված անձանց մասին տեղեկատվության, որի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանությունն կամ անհամապատասխանությունն որոշվում է հիմք ընդունելով բուժաշխատողների ռեգիստրում առկա տեղեկությունները, ինչի մասին լիցենզավորված անձը տեղեկացվում է հաղորդագության միջոցով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից ութ ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
11.09.2024 - 26.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1407
Տպել