«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
-
6 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի վերնագրում «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո, իսկ 43-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով։
Հոդված 3․ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով։
Հոդված 4․ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնների» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվների» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
11.09.2024 - 27.09.2024
-
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 865
Տպել